Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում Հարավային Կովկասում. Վիգեն Սարգսյան
Հարավային Կովկասում Թուրքիան իրեն խիստ ապակառուցողական է դրսևորում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ, «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, նա շարունակում է հերքել Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ակնհայտ փաստը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից՝ 2010 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ ունեցած իր կողմնակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից», - նշել է նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մտադիր է սպառազինության ձեռքբերման շուրջ շարունակել ՌԴ-ի հետ երկխոսությունը. Վ.Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
- Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
- ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան