Հայաստանը մտադիր է սպառազինության ձեռքբերման շուրջ շարունակել ՌԴ-ի հետ երկխոսությունը. Վ.Սարգսյան
Հայաստանը կշարունակի սպառազինության ձեռքբերման հնարավորության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը: Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, «Ռուսաստանի ռազմատեխնիկական պոտենցիալի այն դինամիկան, առաջընթացը, որը նկատվում է վերջին տարիներին, առաջացնում է և խորը հարգանք, և այդ համագործակցությունն էլ ավելի զարգացնելու ցանկություն»:
«Մի շարք հարցերի վերաբերյալ պայմանագրերը կատարվել են վաղաժամ, ինչը նույնպես ուրախացնում է: Մենք կշարունակենք երկխոսությունը ռուսական կողմի հետ ռուսական շուկայում սպառազինության ձեռքբերման հնարավորության վերաբերյալ: Հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ շրջանակում մենք այն ձեռք ենք բերում ռուսական բանակի ներքին գներով, և հաշվի առնելով արտոնյալ վարկերը՝ բնականաբար, նման համագործակցության պոտենցիալն աճում է: Մենք շահագրգռված ենք դրանում»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը գործի կդնի «Իսկանդեր» համակարգերը
- Վիգեն Սարգսյան. ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ
- ՀՀ զինուժն առավել քան մարտունակ է. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան