Թանդիլյան. Հայաստանում քաղաքական հիվանդություն կա
Մենք խիստ հետևելու ենք քաղաքական առողջ սերնդափոխության համակարգին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մանե Թանդիլյանը, ով «Ելք» դաշինքի համապետական ցուցակի 4-րդ տեղում է:
«Հայաստանում քաղաքական հիվանդություն կա, մեր երկրում 25 տարի իշխանությունը չի փոխվում: 25 տարի անընդհատ նույն մարդիկ գալիս են իշխանություն, գնում ընդդիմություն, նորից՝ իշխանություն: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն ու ժողովուրդն իրապես հոգնել է այս ամենից»,-ասաց նա:
Թանդիլյանն ասաց, որ իրենք իրենց հետ բերում են հասարակական ակտիվ նախաձեռնությունների հեղինակների, պետության նոր տեսլական, օակարագ, որ որևէ մարդ չի կարող ունենալ ոտնահարված իրավունքներ, քանի որ մարդը, քաղաքացին գերակա է:
«Մենք մեզ հետ բերում ենք երազանք: Դա եվրոպական մոդելի արդիականացված պետությունն է, որտեղ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները միմյանց փոխսզպում են, որի արդյունքում որևէ իշխանություն չի կարող լինել անկառավարելի»,-ասաց նա: