Նյու-Յորքում ոստիկանությունը երկու ժամ չի կարողացել բռնել սպանդանոցից փախած ցլին
Նյու Յորքի Քուինս շրջանի ոստիկանությունը տևական ժամանակ հետապնդել է տեղի սպանդանոցից փախած ցլին: Ռիա նովոստին գրում է, որ կենդանուն կարողացել են բռնել միայն երկու ժամ անց:
Հեռուստաալիքներից մեկն այդ գործողությունը ցուցադրել է ուղիղ եթերում:
Ներգրավված է եղել ոստիկանական մի քանի մեքենա: Ցուլը սկզբում ճեղքել է ոստիկանական շրջափակումը, սակայն ի վերջո շրջապատվել է և վնասազերծվել: Ցլին որոշել են տեղափոխել կենդանասերների կազմակերպություններից մեկը, սակայն ճանապարհին կենդանին սատկել է:
«Ցուլը սատկել է: Բայց ինչպես նա հեռացավ: Ի՜նչ հիանալի վերջին օր էր Երկրի վրա»,- գրել է NBC թղթակիցը: