Դեմոկրատիայի մայր երկրում աճում են հակահրեական տրամադրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը դատապարտել է վերջերս ամբողջ երկրում աճող հակասեմիտական սպառնալիքը, հայտարարելով, որ դրանք պիտի դադարեցվեն։
«Հակասեմիտական սպառնալիքը՝ ուղղված մեր հրեական համայնքի և հասարակական կենտրոնների դեմ սարսափելի, ցավագին ու շատ տխուր հիշեցում է այն խնդիրների մասին, որոնք դեռ հարկ է լուծել՝ չարությունը, ատելությունն ու նախապաշարումը արմատահանելու համար»,-ասել է նա։
Տրամպը իր այս հայտարարությունն արել է երեքշաբթի՝ Ազգային մշակույթի ու պատմության թանգարան այցի ժամանակ։
Նա դատապարտել է հակասեմիտական հարձակումները այն բանից մի օր հետո, երբ Հակադեֆամացիոն լիգան հաղորդել է, որ մի քանի նահանգներում մոտ 10 հրեական հասարակական կենտրոններ ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ են ստացել։ Սա արդեն սպառնալիքների չորրորդ ալիքն է՝ 2017 թվի սկզբից հաշված։
Լիգան հայտնել է, որ պայթուցիկներ չեն գտնվել և որ սպառնալիքներին հավատալ պետք չէ։
Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Միսսուրի նահանգի City University քաղաքում 170 հրեական գերեզման է վնասվել։
euroua.com-ը գրում է, որ երկու օր առաջ լիգան վարչակազմին կոչ է արել վերագործարկել Տրամպի ծրագիրը, որը նախատեսված է, որոշ կարծիքով, ԱՄՆ-ում նորագույն հակասեմիտիզմի ալիքի կանխմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան