Հոմսի ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «ան-Նուսրայի» ահաբեկիչները
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է սիրիական Հոմս քաղաքի ռազմական հաստատությունների դեմ կատարված ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը,- այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վեց մահապարտ ահաբեկիչներ ինքնապայթեցում են իրականացրել Հոմսի պետանվտանգության և ռազմական անվտանգության բաժանմունքների շենքերում։
Ահաբեկչությունների զոհն է դարձել առնվազն 35 մարդ։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը