Մերկելը խոստացել է, որ մեծ ներդրում կանեն ՆԱՏՕ-ի բյուջեում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պետք է կատարի ՆԱՏՕ-ի առաջ իր պարտավորությունները և մեծ ներդրում կատարի դաշինքի ռազմական բյուջեում: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Պարտավորությունները պետք է կատարվեն, անդամ երկրները կպահանջեն դա մեզանից: Ես կարծում եմ՝ նրանք ճիշտ են, որ Գերմանիան պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է նա:
Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին խորդուրդ է տրվում ներդրում անել դաշինքի պաշտպանության բյուջեում ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը