Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Անժիից»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն այլևս հանդես չի գա Մախաչկալայի «Անժիում»: Այս մասին հայտնում է Մկրտչյանի ֆեսյբուքի պաշտոնական էջը:
Հայ ֆուտբոլիստը մախաչկալյան թիմում հանդես էր գալիս 2015 թ.-ից: Թիմի կազմում մասնակցել է 22 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ: 28-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել: Թե որ թիմում կշարունակի մրցելույթները Մկրտչյանը, տեղեկություններ չեն հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր