Մհեր Սեդրակյանը «պրծել է ձեզանից»
«Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նեղացած եք, որ ընդգրկված չեք ՀՀԿ ընտրական ցուցակներում:
Հարցին, թե տեղեկություններ կային, որ ձեր փոխարեն ձեր որդուն թեկնածությունն էիք առաջադրելու, նա ասաց. «Ոչ մի անգամ: Մենք չենք ուզում: Բիզնեսով ենք որոշել զբաղվել: Այն տարիքին եմ հասել, որ չեմ ուզում զբաղվել քաղաքականոթյամբ»:
Նա նշեց, որ հանդիպում չի ունեցել ոչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ոչ էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
«Ոչ մեկի հետ չեմ հանդիպում: Ես քաղաքականությունից դուրս եմ եկել: Չեմ էլ ընտրելու ոչ մեկին», - հավելեց Մ.Սեդրակյանը:
Նա նաև նշեց, որ չգիտի՝ կմնա ՀՀԿ անդամ, թե ոչ:
Հարցին, թե իր վրա ճնշումներ եղել են, նա նշեց. «Տենց բան չկա: Իմ վրա ոչ մեկ ճնշում չի գործադրել և չի էլ կարա»։