Նոր Nokia 3310-ը համացանցում թեժ քննարկումների առիթ է դարձել
HMD Global ընկերությունը Բարսելոնայում Mobile World Congress-ի ժամանակ ներկայացրել է Nokia 3310 լեգենդար հեռախոսի թարմացված տարբերակը: Այս մասին գրում է Rg.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համացանցի օգտատերերն իրենց կարծիքն են հայտնել բջջայինի նոր դիզայնի և առանձնահատկությունների մասին։
Ի տարբերություն իր նախորդի՝ սարքը դարձել է նկատելի բարակ, չափսերով ավելի փոքրացված և կլորացված, ինչպես նաև ստացել է 2.4 դյույմանոց գունավոր էկան և երկու մեգապիքսելանոց խցիկ։ Հեռախոսի արժեքը 49 եվրո է։ Նորույթը հասանելի է տարբեր գունային պատյաններով՝ կարմիր, մոխրագույն, դեղին և կապույտ։
Սոցկայքերի որոշ օգտատերեր բացասական են արտահայտվել հեռախոսի նոր դիզայնի մասին։ Որոշներն էլ գոհ են եղել նորույթից՝ նշելով, որ հաճույքով ձեռք կբերեն Nokia 3310 իրենց և իրենց հարազատների համար։
Rg.ru-ում կարող եք գտնել թվիթերյան որոշ գրառումներ՝ նորույթի մասին, եթե իհարկե հայկական սոցցանցերում լիարժեք չեք մասնակցել դրանց քննարկմանը։