Շվեդական սառցե հյուրանոցի ինտերիերը ցուցադրել են տեսանյութում
Բրիտանական Daily Mail-ի թղթակցուհին մեկ գիշեր անցկացրել է շվեդական Icehotel սառցե հյուրանոցում՝ թերթի կայքում ներկայացնելով հյուրանոցում նկարահանված տեսագրությունը,- այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Անաբել Ֆենվիք Էլիոթը պատմել է, ընթրիքի ժամանակ աղանդերը մատուցել են սառցապնակներով: Մոմերով լուսավորված բարում խմիչքները նույնպես հրամցվել են նույն նյութից պատրաստված գավաթներով: Էլիոթը գիշերն անցկացրել է սառցե մահճակալի վրա՝ ջրանթափանց ներքնակով, ծածկվելով եղջերվի մորթուց ծածկոցով: Աշխարհում առաջին սառցե շուրջօրյա հյուրանոցի բացման մասին հայտնի է դարձել 2016 թվականի դեկտեմբերին:
Icehotel-ը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից 200 կիլոմետր հեռավորության վրա: Տաք ժամանակ շենքը կպահպանեն սառնարանային սարքավորանքի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան