Հայաստանի վարչապետի հետ աբխազական երկաթուղու բացման մասին խոսք չի եղել. Կալաձե
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ աբխազական երկաթուղու բացման մասին խոսք չի եղել: Այս մասին, «Գրուզյա Օնլայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի փոխնախարար, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ արձագանքելով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին:
Վրաստանի էներգետիկայի նախարարը հակադարձել է ընդդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե Հայաստանի վարչապետի՝ Վրաստան կատարած այցելությունը միտված էր երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը:
«Ընդդիմությունը շատ բաների մասին է խոսում և շատ է ստում: Դրա մասին խոսք չի եղել: Այդ կոնկրետ նախագծի վերաբերյալ քննարկում չի եղել նաև կառավարությունում», - հայտարարել է Կալաձեն: