Պարտություն` կիպրոսյան հավաքի վերջին խաղում
Կիպրոսյան հավաքի վերջին խաղում Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմն ուժերն է չափել լատվիական ՌՖՍ ակումբի հետ: Ստուգողական այս խաղում Արտակ Օսեյանի սաները պարտություն են կրել 0-2 հաշվով: Մրցակիցը երկու գոլերն էլ խփել է առաջին խաղակեսում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով` «Փյունիկն» ավարտում է Կիպրոսում ուսումնամարզական հավաքը: Թիմն անցկացրած 4 ստուգողական խաղերից 2-ն ավարտել է ոչ-ոքի արդյունքում և 2 խաղում պարտություն կրել:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան