ՊԲ պաշտոնյաներ են կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ.Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է.Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քր.օր-ի այդ հոդվածը սահմանում է. «Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, որոնք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել՝ պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա»: