Քաղաքական 19:53 02/03/2017 Հայաստան

Սերժ Սարգսյան. Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել է Արտաքին գործերի նախարարություն և հանդիպում է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի մասնակիցների հետ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է հավաքի մասնակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա իր ելույթում հանգամանորեն անդրադարձել անկախացումից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին, արտաքին քաղաքականության մեջ ունեցած ձեռքբերումներին, հաղթահարած խոչընդոտներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը նաև մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել դիվանագետներին դեսպանընկալ երկրներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանը պատշաճ ներկայացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել է այն խնդիրներին, որոնք այսօր դրված են դիվանագետների առջև, տվել համապատասխան ցուցումներ:

«Ոմանք կարծում են, թե դիվանագետները շատ արտոնություններ ունեն: Դիվանագիտական ծառայությունը որքան արտոնյալ, նույնքան էլ, միգուցե բազմապատիկ անգամ ավելի պատասխանատու ծառայություն է, և արտոնություններն էլ սահմանվում են ոչ թե վայելքի, այլ սեփական երկրի շահերին արդյունավետորեն ծառայելու համար։ Ձեր առաքելությունն է՝ արժանավայել կերպով աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր և ժողովրդավար երկիր, որ կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական և տնտեսական համակարգ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Աղբյուրի փոխանցմամբ, Հանրապետության Նախագահը խոսել է նաև դիվանագիտական աշխատանքի նրբությունների մասին՝ նշելով, որ այդ աշխատանքը հաճախ իրականացվում է փակ դռների հետևում, սակայն անգամ ամենագաղտնի բանակցություններն ունենում են հրապարակային դրսևորումներ, արդյունքներ և հետևանքներ: «Պահպանելով այս աշխատանքի բնույթից բխող գաղտնապահությունը՝ Հայաստանի դիվանագիտությունը միևնույն ժամանակ պետք է լինի ըմբռնելի մեր հասարակության համար: Ձեռնարկվող գործողությունների տրամաբանությունն անհրաժեշտ է հետևողականորեն ներկայացնել հանրությանը՝ առանց երկնչելու հնարավոր քննադատությունից: Ձեր խոսքը, ձեր ուղերձը պետք է լինի վստահ, պետք է լինի հասկանալի և այդպիսով վստահություն կներշնչի նաև հանրությանը»,-ասել է Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուղղությամբ արտերկրում և միջազգային տարբեր հարթակներում ՀՀ դիվանագիտական ծառայության առջև դրված խնդիրների ու Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, տարածաշրջանում լարվածության ստեղծման քայլերին հակազդելու մասին:

«Երևանը և Ստեփանակերտը պատերազմ չեն ցանկանում, մինչդեռ Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում»:

Ընդգծելով, որ անցած քառորդ դարում Հայաստանին հաջողվել է ձևավորել արտաքին քաղաքական բավականին հագեցած և դրական օրակարգ, Հանրապետության Նախագահը նշել է, որ մեր երկիրն իր փորձն ու ջանքերը ներդնում է հանուն համամարդկային նշանակության հարցերի բարձրաձայնման և իր նպաստը բերում միջազգային հանրության կողմից դրանց լուծման գործին:

«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք պետք է մշտապես գտնվենք մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կանխարգելման միջազգային պայքարի առաջնագծում: Ձեր հետևողական քայլերի շնորհիվ 2015 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, իսկ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Այս ուղղությամբ հսկայական ջանքեր ներդրվեցին հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում»:

Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր նվաճումներից մեկը համարելով Հայաստանում 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն անցկացնելու որոշումը՝ Հանրապետության Նախագահը դա նախաձեռնողական դիվանագիտության արդյունք, ինչպես նաև մեր երկրի նկատմամբ ութ տասնյակից ավելի պետությունների վստահության և համերաշխության դրսևորում է որակել։ «Համոզված եմ, որ ձևավորված պետական հանձնաժողովի համակարգմամբ և ձեր ջանքերով կանենք հնարավորը՝ այդ միջոցառումն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու և դրա հնչեղությունն ապահովելու համար։ Այս գագաթնաժողովը լինելու է Հայաստանի անկախությունից ի վեր հյուրընկալվող ամենաներկայացուցչական միջոցառումներից մեկը: Այն նաև կնպաստի մեր երկրի հեղինակության բարձրացմանն ու մշակույթն ավելի ճանաչելի դարձնելուն։ Այն հիանալի հնարավորություն կընձեռի գործընկերային առավել սերտ կապեր հաստատելու բազմաթիվ պետությունների հետ, որոնցում մենք ներկայացված չենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նշելով, որ անցյալ տարի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղություններից մեկը՝ տնտեսական դիվանագիտությունը, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ՀՀ դիվանագետների խնդիրն է համարել առավել ակտիվացնել ջանքերն արտերկրում Հայաստանի ներդրումային գրավչության և համեմատական առավելությունների ճիշտ ներկայացման, համապատասխան գործարար շրջանակներին հնարավոր բիզնես նախագծերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, Հայաստանում արտադրված ապրանքատեսակների և ծառայությունների համար նոր շուկաների բացահայտման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների պատշաճ ներկայացումը՝ ակնկալելով ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ «Վերջին շրջանում որոշ երկրների հետ ազատականացրել կամ զգալիորեն դյուրացրել ենք արտոնագրային ռեժիմը։ Սա պետք է որ իր դրական ազդեցությունն ունենա այս ոլորտի զարգացման վրա։ Դեսպաններից ակնկալում ենք կոնկրետ և չափելի աշխատանք: Ուզում եմ նաև ավելացնել, որ մենք հատուկ հաստիք սահմանեցինք, փոխնախարարի պարտականություններն այս ուղղությամբ հստակեցրեցինք և ակնկալում ենք, որ նախ տնտեսական ակտիվության որոշակի չափանիշներ կհաստատվեն դեսպանների համար և ապա՝ գոնե ամեն տարի մենք կամփոփենք, կտեսնենք, թե կոնկրետ ին՞չ է կատարվել և ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Ելույթի ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ, ի վերջո, հանդիպման բոլոր մասնակիցների մշտական ուշադրության կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, և արտերկրում Հայաստանի քաղաքացիները պետք է զգան, որ այդ բառերի հետևում կանգնած է իր հովանավոր պետությունը՝ բոլոր ծառայություններով և հնարավորություններով։ Եվ ձեր առաջնային խնդիրներից է նաև արտերկրում մեր ժողովրդի ինքնության և մշակութային ժառանգության պահպանումը, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների սատարումը։ 

Առհասարակ, պետք է համախմբված աշխատելու մշակույթն ամրապնդենք մեր մեջ և նպաստենք յուրաքանչյուրիս առջև դրված խնդիրների լուծմանը, որովհետև Հայաստանի շենացմանը պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը շատ պարզ պատճառով՝ Հայաստանը մեր Հայրենիքն է: Մենք այլ Հայրենիք չունենք, և ա՛յս Հայրենիքն են ժառանգելու մեր ապագա սերունդները: Հարատևելու այլ բանաձև գոյություն չունի: Ով այս բանաձևը չի ընկալում, նա մնում է պատմության կեռմաններում»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:
 









Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}