«Ելք»-ը քարոզարշավը կսկսի մարտի 5-ից
«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումը տեղի կունենա մարտի 5-ին։ Այդ օրը, միաժամանակ, դրամահավաք-երեկո կանցկացվի, որի ընթացքում հավաքագրված միջոցները կծառայեցվեն դաշինքի քարոզարշավային ծախսերին։ Այս մասին «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև տեղեկացրեց, որ դաշինքի խորհուրդը որոշում է կայացրել մարտի 5-ից քարոզարշավն իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում։ Ընդ որում, քաղաղաքական ուժի ներկայացուցիչները «ընտրատարածքները կկիսեն իրար մեջ»։ Պատգամավորության թեկնածու Արամ Սարգսյանին, օրինակ, քարոզարշավ կիրականացվնի հանրապետության հարավային շրջաններում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա «Ելքի» քարոզարշավը կիրականացնի Երևանում։ Սասուն Միքայելյանին բաժին են հասել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը։ Ես՝ Էդմոն Մարուքյանս, քարոզարշավը կիրականացնբեմ հանրապետության հյուսիսային շրջաններում՝ Արագածոտնի, Լոռու Տավուշի և Շիրակի մարզերում։ Այսպես կշարունակվի մինչև մարտի 19-ը։ Մարտի 19-ից հետո մենք բոլորս կմիավորվենք և քարոզարշավին կմասնակցենք միասնաբար»,- նշեց Մարությանը։
Նա տեղեկացրեց, որ դաշինքի քարոզարշավը մարտի 5-ի առավոտյան կմեկնարկի Վանաձոր քաղաքից։ Ավտոերթը կուղևորվի Սպիտակ, Ստեփանավան և հյուսիսային մի շարք այլ բնակավայրեր։ Երևանում նույն օրը դաշինքի անդամները կուղևորվեն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Վազգեն Սարգսյանի հիշատակին, ում ծննդյան օրն է այդ օրը։
«Ավտոերթ կլինի նաև Արարատի մարզից, որը ևս կուղևորվի Եռաբլուր պանթեոն»,- հավելեց «Ելք» դաշինքի անդամ, «Հանարապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը