Շահգելդյան. Եթե լինեն կեղծիքներ, մենք կօգտագործենք բողոքարկման բոլոր մեխանիզմները
«Մեզ համար ամենառաջին ու կարևոր խնդիրը մաքուր ու արդար ընտրություններն են: Եթե լինեն կեղծիքներ, մենք կօգտագործենք բողոքարկման բոլոր մեխանիզմները»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Քարոզարշավ մասին հարցին ի պատասխան Շահգելդյանը փակագծեր չբացեց, միայն ասաց. «Մեկնարկը որ տանք, մամուլի միջոցները դրա մասին կտեղեկացվեն»:
Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին, ՕԵԿ-ական գործիչը նշեց, մի քանի ուղղություններ խիստ կարևորել են:
«Դրանցից մեկը պաշտպանական համակարգի արդիականացումն է՝ պրոֆեսիոնալազմի բարձրացում և տեխնիկական հագեցվածություն: Ինչպես պարոն Բաղդասարյանըասել է Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար լինելու ժամանակ, բանակի համալրումն է տեսադիտարկման սարքերով և ռոբոտիզացիան, ինչպես նաև զինվորականների անհատական պաշտպանության համակարգերը »,-ասաց Շահգելդյանը:
Երկորրդ կարևոր ուղղությունն այս ուժի համար սոցիալական արդարության ոլորտն է. Իրենք ձեռնամուխ են լինելու ավանդների վերադարձի շարունակականության ապահովմանը:
Արդյունաբերության՝ մասնավորապես ռազմարդյունաբերության ոլորտում, ՕԵԿ-ը մի շարք ծրագրեր է կարևորում:
«Մենք հնարավորություն ունենք այսօր նաև ԵՏՄ հնարավորություններն օգտագործենք, որոնք ցավոք մինչ օրս չեն աշխատել»,-ասաց նա:
Շահգելդյանն ասաց, որ իշխանության գալուց հետո նախատեսում են վերացնել նաև կարմիր գծերն ու արագաչափերը:
«Մենք հասկանում ենք, որ պետք է կանոնակարգվի, բայց այսօր այն տարբերակները, որ կան, մարդկանց տանում են սնանկացման, հատկապես տաքսու վարորդներին»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը