Ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում է հաշվառում ունեցողների 76,7%-ը
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների թիվը կազմել է 3.344.364: Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց քանակը կազմում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիների 76,7%-ը: Ընտրական իրավունքի տարիքը չլրացած, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 779.596: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական կամ այլ տեսակի ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձևաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորումը կհամարվի հակաիրավական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ միաժամանակ հիշեցնելով, որ վիճակագրական վերլուծություններն ու ցուցանիշերը այլ բան են, բնակչության պետական ռեգիստրը՝ այլ:
ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը և ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող և տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի:
Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը: Վերջինս քաղաքացու տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան