Կոնվերս Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր
Կոնվերս Բանկը գործարկում է գարնանային տոներին՝ մարտի 8-ին և ապրիլի 7-ին նվիրված նվիրված երկու քարտային ակցիա՝ «Ծաղիկներ և ավելին» : Դրանցից առաջինի շրջանակում Բանկը հաճախորդներին է առաջարկում մարտի 7-ից արտոնյալ պայմաններով ստանալ Woman’s քարտեր:
«Woman’s քարտերը՝ իրենց տեսակով, եզակի են Հայաստանում: Դրանք գործարկվել ու մշակվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները: Woman’s քարտապանների համար պարբերաբար կազմակերպում ենք տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներ, ինչպես Բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում և այլն: Ակցիայի շրջանակում՝ մարտի 7- ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Woman’s քարտեր կտրամադրվեն՝ առաջին տարվա համար առանց քարտային հաշվի սպասարկման վճարի,իսկ հաջորդող տարիների համար սպասարկման վճարը կզեղչվի 50 տոկոսով»,- հայտնում են Բանկից:
Զուգահեռաբար, ակցիայի շրջանակում Բանկը Woman’s քարտապաններին է առաջարկում առավելագույնը 1 մլն դրամի չափով վարկային սահմանաչափ ՝ մինչև 30 ամիս մարման ժամկետով:
«Գործարկված երկրորդ ակցիայի շրջանակում՝ նույն ժամանակահատվածում, պարբերաբար լոյալության ծրագրեր են իրականացվելու Բանկի բոլոր քարտապանների համար՝ նրանց հնարավորություն տալով ցանկացած քարտով անկանխիկ գնումների համար ստանալ գործարքի/գործարքների գնի 20 տոկոսի չափով հետվերադարձ»,- հայտնում են Բանկի մամուլի ծառայությունից:
Բանկից խոստանում են, որ անակնկալները սրանով չեն սահմանափակվի, սակայն մանրամասներ նախընտրում են չհրապարակել:
«Ծաղիկներ և ավելին» ակցիաների մասնրամասները www.conversebank.am կայքում: