Հայ հրաձիգները կմեկնեն Սլովենիա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար
13 հոգուց բաղկացած հայ հրաձիգների թիմը մարտի 5-ի լույս 6-ի գիշերը կմեկնի Սլովենիայի Մարիբոր քաղաք` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մարզիկներն ուժերը չափելու են 10 մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ մրցաձևերում: Առաջնությանը, որն անցկացվելու է մարտի 6-12-ը, մասնակցելու են 46 երկրի 577 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մեր թիմը մրցավայր է մեկնում հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին