Ալբերտ Ազարյան. «Նոր մարզագույք կստանանք»
Մարզմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարզմնամարզության ֆեդերացիային կտրամադրի նոր մարզագործիքներ: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է ազգային ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը:
«Մենք սրան վաղուց էինք սպասում: Միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ մենք կարող ենք ստանալ ֆրանսիական արտադրության նոր գործիքներ` պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար: Մեզ մնում է միայն բերել այդ գործիքները Հայաստան»,- ասել է Ալբերտ Ազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը