Մարտական դիրքում պայթունից տուժած զինծառայողների վիճակը գնահատվում է՝ միջին ծանրության, ծանր կայուն, բավարար
Փետրվարի 28-ին մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցած պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած ժամկետային երկու զինծառայող տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը՝ ծանր կայուն»,- փոխանցեցին նախարարությունից:
Երրորդ զինծառայողը, ըստ աղբյուրի, գտնվում է Վանաձորի հոպիտալում: Կատարվել է անհրաժեշտ բժշկական միջամատություն, զինվորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով