Բանվորուհի, վարորդ, թոշակառու. Ո՞ւմ են ընտրելու Շենգավիթի և Մալաթիայի բնակիչները
Թիվ3 ընտրատարածքն ընդգրկում է Երևանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները
«Ելք» դաշինքն այստեղ տարածքային ցուցակով առաջադրել է 8 թեկնածուի: Նրանցից երեքը չեն աշխատում, երկուսը կանայք են: Առաջադրվածներից երեքը մանկավարժներ են:
Ցուցակի առաջին համարում ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանն է, Համբարձում Համբարձումյանը Թումո կենտրոնում դասընթացավար է, Նվարդ Սարգսյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի տնօրենն է:
Այստեղ առաջադրված է նաև Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, նա Սոֆթ կենտրոնում խմբագիր-թարգմանիչ է:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այս ընտրատարածքում ինը թեկնածուներ են առաջադրել: Թեկնածուներից 3-ը չեն աշխատում, հինգը կանայք են:
Թեկնածուներից հասարակությանն առավել հայտնի է Երևանի ավագանու անդամ, Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Անահիտ Բախշյանը: Ցուցակում ներառված է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանի որդին է՝ Հրանտ Առաքելայանը:
«Հայկական վերածնունդն» այստեղ առաջադրել է 14 թեկնածուի, 3-ը չեն աշխատում, հինգը՝ կանայք են: Ցուցակում ընդգրկվածներից հասարակությանն առավել հայտնի են ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Լևոն Դոխոլյանը:
«Ծառուկյան» դաշինքն այստեղ առաջադրել է 8 քաղաքացու թեկնածություն: Նրանցից երեքը չեն աշխատում, մեկը թոշակառու է, կանայք երկուսն են:
Այստեղ պայքարելու է ԱԺ պատագամվոր Հարություն Ղարագյոզյանը, ով առավել հայտնի է «Կարամելի Հարութ» անունով:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն այստեղ առաջադրել է 12 թեկնածու: Նրանցից երեքը չեն աշխատում, չորսը կանայք են: Թեկնածուների թվում կան մանկավարժներ, փաստաբան, անհատ ձեռներեցներ, գիտաշխատող:
Այստեղ կպայքարեն Արշակ Բանուչյանը, Հայկ Բելյանը, Լարիսա Պետրոսյանը, Էմմա Դավթյանը, Աշոտ Սարգսյանը և այլք:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է 11 քաղաքացու թեկնածություն, երեքը կանայք են, չաշխատողներ չկան:
Այստեղ պայքարելու է ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, «Սուրբ Աստվծամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, «Հայաստան» պարբերականի խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը և այլք:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այս ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրել է 14 քաղաքացու թեկնածություն: Նրանց մեծ մասը թոշակառուներ են, 14-ից յոթը կանայք են: Ամենատարեց թեկնածուն 79 տարեկան Վազգեն Սարգսյանն է:
Արմինե Դավթյանը Գավառի պետական համալսարանի դասախոս է, Երջանիկ Ղազարյանը եղել է Կոնտկոմի քարտուղար, Լաուրա Բադալյանն աշխատում է «Գրանդ Քենդի ընկերությունում՝ որպես բանվորուհի:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն այստեղ առաջադրել է 8 թեկնածու, որից հինգը չեն աշխատում, կանայք երկուսն են: Տարածքային ցուցակում ընդգրկվածներից Արմեն Հարությունյանը գործարար է, Սիրանուշ Զաքարյանը՝ թիվ 19 պոլիկլինիկայի մանկաբույժ:
ՀՅԴ-ն այս ընտրատարածքում 13 թեկնածու է առաջադրել: 3-ը չեն աշխատում, 5-ը կանայք են:
Ցուցակում ընդգրկված են աշխատանք և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության ու մոնիտորինգի վարչության պետի տեղակալ Արթուր Եղիազարյանը, դերասանուհի, դասախոս Ժասմեն Ասրյանը, թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, ԱԻՆ աշխատակից Մհեր Սահակյանը, ԱԺ-ում որպես վարորդ աշխատող Հովհաննես Ամիրյանը և այլք:
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 2 ընտրատարածքի ռեյտինգային կարգով պայքարողները
- Ովքե՞ր են ռեյտինգային կարգով պայքարելու թիվ 1 ընտրատարածքում
- Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան