Էն գործիքը ժողգործիք չէր, ցավոք սրտի. Վարչապետը արձագանքում է դեսպանին
Վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավար կազմի, արտերկրում Հայաստանի դեսպանների, միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների և գլխավոր հյուպատոսների հետ հանդիպման ժամանակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ վարչապետին լսելով՝ որպես ունևոր մարդ, իր մոտ ցանկություն է առաջանում Հայաստանում ներդրումներ անել:
«Բայց Ձեր խոսքը դրսում չգիտենք: Միայն մի բան ասեմ՝ երբ որ դուք էն ժողգործիքների վրա նվագում էիք, աշխարհում ամենամեծ հիթը եղավ դա: Ամբողջ սոցցանցերը տրաքում էր, որ վարչապետը ինչ լավ բան ... Բայց ձեր այս գեղեցիկ խոսքը, ձեր որոշումները մենք չենք ստանում»,- ասել է Անդրանիկ Մանուկյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով այն դիտարկմանը, թե իր խոսքը տեղ չի հասնում՝ նշել է. «Ճիշտն ասած՝ ես մեկ-մեկ այդ խոսքը ասելով ինձանից եմ հոգնում, քանի որ էնքան եմ ասել ու չգիտեմ ոնց անեմ, որ տեղ հասնի»:
Ինչ վերաբերում է դեսպանի մատնանշած տեսանյութին՝ վարչապետի մասնակցությամբ, Կարեն Կարապետյանը արձագանքել է. «Էն գործիքը ժողգործիք չէր, ցավոք սրտի, որի վրա նվագում էի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը