Թրամփը երեխաներին խորհուրդ է տվել ոչ թե զբաղվել քաղաքականությամբ, այլ գումար աշխատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեխաներին խորհուրդ է տալիս գումար աշխատել, այլ ոչ թե զբաղվել քաղաքականությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ հարցի շուրջ իր հայացքներով ԱՄՆ նախագահը կիսվել է Փայն-Հիլզսի (Ֆլորիդա) կաթոլիկ ծխական դպրոցի չորրորդ դասարանցիների հետ։
Թրամփին ուղեկցող լրագրողները պատմել են, որ դպորցականներից մեկը մոտեցել է նախագահին ու հայտնել, որ երբ մեծանա, ցանկանում է հիմնել իր սեփական ընկերությունը:
«Հրաշալի գաղափար է: Եվ ավելի շատ գումար վաստակել, չէ՞»,- ասել է Թրամփը:
Իսկ հետո նախագահն ավելացրել է. «Միայն թե դրանից հետո քաղաքականությամբ չզբաղվես»:
Հրաժեշտից առաջ դպրոցականները Թրամփին նվիրել են իրենց իսկ ձեռքով պատրաստված բացիկ՝ նվիրված Ֆլորիդայի «ծննդյան օրվան», այնուհետև լուսանկարվել են նախագահի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը