Խոսեպ Գվարդիոլա. «Չեմ կարող ամեն անգամ պատասխանել Ագուերոյի մասին հարցերին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում պատասխանել հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին հարցերին։
«Ես չեմ կարող յուրաքանչյուր մամուլի ասուլիսում պատասխանել Ագուերոյի մասին հարցերին։ Նա ամեն ինչից գոհ է, ես նրանից գոհ եմ, բոլորը գոհ են։ Ես դա արդեն 10 անգամ ասել եմ, հերիք է։
Արդյոք կարծո՞ւմ եմ, որ Ագուերոն պետք է դադարեցնի շփումները մամուլի հետ։ Մի՞թե ես պարզ չպատասխանեցի ձեր հարցին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը