Սերժ Սարգսյանը և Վիգեն Սարգսյանը շնորհավորել են «Հայոց արծիվներին»
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 14-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառումը։
Միջոցառումը մեկնարկեց հասարակական կազմակերպության գործունեության 14 տարին ամփոփ ներկայացնող տեսաֆիլմով։
Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ավետիս Բերբերյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։ Դրանում մասնավորապես ասված էր.
«Շնորհավորում եմ «Հայոց արծիվներ» հայրենասիրական-հասարակական կազմակերպության հիմնադիրներին և անդամներին՝ հհիմնադրման 14-րդ տարեդարձի կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ կազմակերպությունը հիմնադրվել է Սյունիքում, որտեղ մշտապես կենդանի է Լեռնահայաստանի արծիվ Գարեգին Նժդեհի ոգին։
Հատկանշական է, որ կազմակերպությունը հիմնադրվել է որպես երիտասարդական կազմակերպություն՝ հետագայում ընդգրկելով նաև հասարակության ավելի լայն շերտեր։ Գնահատելի է այն մեծ աշխատանքը, որ դուք տարել եք տարիների ընթացքում իրականացրել է «Հայոց արծիվները» Հայաստանի գրեթե ողջ տարածքում։ Պատանիների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակաությունն սկսում է ընտանիքից, շարունակվում է դպրոցում և հասարակական միջավայրում։ Դուք այն կազմակերպություններից եք, որոնք նպաստում են այդ հասարակական միջավայրի և մթնոլորտի ձևավորմանը։
Ողջունելի է «Հայոց արծիվների» գործունեությունը հայրենասիրական գաղափարների տարածման և արմատավորման գործում, ինչպես նաև կամավորական ջոկատների կարգավիճակով մասնակցությունը ռեազմական գործողություններին։ Կրկին շնորհավորելով հիմնադրման տարեդարձի առթիվ՝ «Հայոց արծիվներ» կազմակերպությանը մաղթում եմ, որ ավելի մեծ եռանդով և արդյունավետությամբ շարունակի իր հայրենանվեր գործունեությունը»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կազմակերպության նախագահի խորհրդական Արտակ Հարությունյանը, փոխնախագահ Խաչատուր Մաթուլյանը և Կյուրեղ Ավագյանը պարգևատրվեցին Երախտագիտության մեդալով։ Նախագահի կարգադրությամբ շնորհակալագրերով պարգևատրվեցին կազմակերպության մի շարք անդամներ։
Կազմակերպության խորհրդի որոշ անդամներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն էլ հնչեցրեց նախարար Վիգեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը։
Պարգևատրություններից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը՝ ներկաներին տեղեկացնելով, որ գործունեության 14 տարիների ընթացքում կազմակերպությունը հիմնել է 300-ից ավել մասնաճյուղ։
Այսօր «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը, նրա խոսքով, ունի 45 հազարից ավել անդամ։
Միջոցառման ավարտին Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունն ապրիլի 2-ին կայանալիքխորհրդարանական ընտրություններին վստահության քվե տալու է Հանրապետական կուսակցությանը և կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուներին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը