Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն առաջիկա օրերին կյացելի Մոսկվա՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու համար:
«ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Թագավորության ԱԳ նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, գրում է, որ Ջոնսոնը Ռուսաստան է մեկնելու Լավրովի հրավերով:
«Բանակցությունները վերաբերելու են ռուս-բրիտանական երկկողմ հարաբերություններին, միջազգային ընթացիկ հարցերին, ներառյալ Ուկրաինայում ու Սիրիայում տիրող իրավիճակը, որոնց մասով մեր միջև դեռևս պահպանվում են էական տարաձայնություններ»,-նշել են ԱԳՆ-ից, ապա ավելացրել. «Մենք միշտ պարզորեն հասկացնել ենք տվել, որ Մեծ Բրիտանիան կհամագործակցի Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը