Պաղեստինում մահացել է 69 երեխայի լույս աշխարհ բերած 40-ամյա կինը
40 տարեկանում մահացել է Պաղեստինի մի բնակչուհի, որը լույս աշխարհ է բերել 69 երեխա։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Al Arabiya–ն։
Նշվում է, որ փետրվարի 26–ին կնոջ մահվան մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է նրա ամուսինը։ Մահվան հանգամանքների մասին չի հաղորդվում։ Պարբերականի փոխանցմամբ՝ մահացած պաղեստինուհին աշխարհի ամենապտղաբեր կինն էր, սակայն նրա ռեկորդը պաշտոնապես չի հաստատվել։
Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ պատմությանը հայտնի ամենապտղաբեր կինը ռուս գյուղացի Ֆյոդոր Վասիլևի կինը, որը 18–րդ դարում նույնպես 69 երեխա էր ունեցել։
Բոլոր սոցիալական ցանցերում, որտեղ արդեն հասցրել է տարածվել լուրը, օգտատերերը փորձում են լուծել մաթեմատիկական այս հանելուկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը