Օրվա մամուլ 08:44 04/03/2017

Արմինե Հովհաննիսյան. ԱԺ-ում ռոտացիոն սկզբունքով թարմություն մտցնելը պակաս կարևոր չէ սերնդափոխությունից. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը զրուցել է Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի հետ, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում:

-Տիկին Հովհաննիսյան, Դուք Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունեցող դպրոցներից մեկի տնօրենն ենք, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել պատգամավորության թեկնածու:

-Պատգամավոր դառնալն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Անհանդուրժող եմ մարդկանց հանդեպ, ովքեր ԱԺ-ում զուտ ֆիզիկական ներկայություն են ապահովում: Ինձ համար անընդունելի է, որ մարդիկ, անկախ կուսակցական պատկանելիությունից, զբաղված են «աթոռ մաշեցնելով» և չեն արդարացնում իրենց խորհրդարան գործուղած քաղաքացիների սպասելիքները: Խորհրդարանում սերնդափոխություն է անհրաժեշտ, սակայն պակաս կարևոր չէ նաև ռոտացիան թիմի ներսում, երբ փորձառու պատգամավորներն իրենց տեղը զիջում են բավական մեծ կենսափորձ ունեցող, ամեն մեկն իր ոլորտի գիտակ իրենց գործընկերներին, ովքեր ասելիք ու անելիք ունեն խորհրդարանում: Չէ՞ որ երիտասարդի մտքի ճկունությունն ու մեծի փորձառությունը պետք է համադրել, այլ որ թե հակադրել: Ուստի, կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման պարագայում ԱԺ-ում պետք է լինեն միայն նրանք, ովքեր տեսլական, ծրագիր ու երկիրն ավելի լավը դարձնելու երազանք ունեն: Թեկնածությունս առաջադրելու որոշումը պայմանավորված է ինձ մոտ նշածս երեք բաղադրիչների առկայությամբ:

-Քարոզարշավի ընթացքում ի՞նչ ծրագիր եք պատրաստվում ներկայացնել հանրությանը:

-Իմ ծրագրերը, բնականաբար, վերաբերում են կրթության, սոցիալական ապահովության ոլորտներին: Ես իմ մանկավարժական գործունեությունը սկսել եմ շարքային ուսուցչի կարգավիճակում, այնուհետ դարձել եմ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն: Ինձ քաջ ծանոթ են հանրակրթության ոլորտի բացթողումներն ու խնդիրները: Մենք լուրջ անելիք ունենք, հատկապես, մարզերում և սահմանամերձ շրջանակներում, որտեղ մասնագետների թվի պակաս կա: Մեծ անելիքներ ունենք նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պետք է գործնական քայլերով մեր հասարակության մոտ ամրապնդել այն դիրքորոշումը, որ 21-րդ դարում միայն դիպլոմի առկայությունը բավարար չէ աշխատանք գնելու համար: Աննախադեպ մրցակցության մեր ժամանակներում միակ «շահավետ» ներդրումը կրթությունն է, և պետությունը պետք է անի առավելագույնը աշխարհի մասշտաբով մրցունակ մասնագետներ պատրաստելու համար:  Երիտասարդները պետք է վստահ լինեն, որ գիտելիքն ու լավ կրթությունը կյանքում հաջողության հասնելու միակ գրվականն են, իսկ ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորվելու արատավոր ավանդույթը պետք է ի սպառ վերանա մեր երկրից: Խիստ կարևորում եմ բուհական կրթությունից հետո  նորավարտ մասնագետների վերապատրաստման և գործնական աշխատանքին պատրաստելու հաստատությունների հիմնումը: Գործատուների ճնշող մեծամասնությունն այսօր պահանջում է աշխատանքային փորձով մասնագետների, ինչի հետևանքով նորավարտները մրցակցությունից դուրս են հայտվում: Իսկ հետբուհական վերապատրաստման կենտրոնները խնդրի լուծման հիմնավոր երաշխիք կարող են դառնալ: Շատ չմանրամասնելով իմ ծրագրային դրույթները, նշեմ, որ իմ խորին համոզմամբ՝ մեկ-երկու տարվա ընթացքում կարելի է շոշափելի արդյունքի հասնել կրթության որակի բարձրացման հարցում: Իմ կարծիքով՝ սա է առաջընթացի ուղին: Մեր երկրի ապագան կիրթ և քաղաքականապես հասուն քաղաքացունն է, ով մերժում է «կեղծ մարգարեներին», ընտրակաշառք բաժանողներին ու նախընտրական խոստումներ շռայլող կիսագրագետներին՝ իր ապագան վստահելով քաղաքական ճանապարհ անցած ու ասելիք ունեցող ուժերին և անհատներին:

-Ձեր ընտրատարածքում մի շարք մեծահարուստներ են առաջադրվել, արդեն մամուլը գրում է, որ խոշոր չափի ընտրակաշառքի խոստումներ կան, Դուք ի՞նչ եք առաջարկելու ընտրողին:

-Ընտրակաշառք բաժանելու ոչ հնարավորություն ունեմ, ոչ՝ ցանկություն: Դա դեմ է իմ սկզբունքներին: Արդեն ասացի, որ իմ կողմից առաջարկվելիքը բացառապես գաղափարական հարթության վրա է: Քաղաքացիներին ներկայացնելու եմ իմ և  Հանրապետական կուսակցության ծրագրային դրույթները, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Բացատրելու եմ, որ ընտրակաշառքը հարցի լուծում չէ, դա ծուղակ է, որի դիմաց ընտրողը հետագայում բավականին «բարձր գին է» վճարում: Ինչ վերաբերում է Ձեր նշած հրապարակումներին. ես հույս ունեմ, որ մեր ընտրատարածքում առաջադրված մյուս՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեկնածուներն իրենց քարոզչությունը կիրականացնեն օրենքով սահմանված կարգով՝ չխախտելով բարեկրթության և առողջ ընտրապայքարի տրամաբանությունը: Հանրապետության նախագահի մակարդակով, այդ թվում՝ Բրյուսելում, հայտարարվել է, որ այս ընտրությունները պետք է աննախադեպ լինեն՝ թափանցիկ և ժողովրդավարության տառին համապատասխան: Հուսով եմ՝ որևէ մեկը չի հանդգնի շեղվելու սահմանված նշաձողից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}