Տնտեսություն 14:21 08/03/2017

Ռուսաստանից քշված Philip Morris-ը գրեթե ապաստան է գտել Հայաստանում. EurAsia Daily

«Ծխախոտի համաշխարհային շուկայում վերջին տարիներին լրջագույն պայքար է ծավալվել: Ծխելու դեմ պայքարի թելադրած պայմաններին հարմարվելով՝ ծխախոտագործներն իրենց բիզնես շահերը չզիջելու համար ձևացնում են, թե չափազանց մտահոգ են մարդկանց առողջության համար, իսկ իրականում մանիպուլացնում են առողջության թեման և նորանոր բիզնես բարձունքներ նվաճում: Այս պայքարում առաջամարտիկը ոլորտի համաշխարհային լիդեր Philip Morris-ն է»:

EurAsia Daily պարբերականը, անդրադառնալով համաշխարհային ծխախոտագործության հսկայի՝ Philip Morris-ի գործունեությանն ու  ռուսական շուկայում դիրքավորվելու փորձերին, գրում է, թե ռուսական շուկա մուտք գործելու արգելքներն այս կորպորացիան փորձում է շրջանցել Հայաստանում հաստատվելու ճանապարհով՝ օգտագործելով ԵԱՏՄ անդամ երկրների միջև գործող առևտրային համաձայնագրերի առավելությունը: Ստորև ներկայացնում ենք ամբողջական հոդվածի հայերեն թարգմանությունը:

«Տեխնոլոգիաների կիրառության մեթոդով անվտանգության պատրանք ձևավորելու նպատակով ամերիկյան ընկերությունը դեռևս 2014 թվականին՝ «այլընտրանքային ծխախոտ» անվան տակ շուկա էր մտցրել iQOS սարքը: Վերջինիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սարքը լիցքավորվում է խտացված թութունի հաբերով, իսկ թութունը սարքի ներսում ոչ թե այրվում է, այլ պարզապես տաքանում մինչև 350 աստիճան:  Ըստ արտադրողների՝ «թութունի գոլորշին ավելի անվտանգ է, քան սովորական ծխախոտի»: Եվ այս հիմքով էլ ընկերությունը «ամբիցիոզ պլան» է ներկայացնում. «Մենք գիտակցում ենք, թե ինչն է մտահոգում  միլիոնավոր ծխող տղամարդկանց և կանանց... և մենք ընդառաջ ենք գնում այդ սպասումներին՝ ստեղծելով ապագա՝ առանց ծխախոտի ծխի»: Ինչպես նշել է Philip Morris International-ի գլխավոր տնօրեն Անդրե Կալանտզոպուլոսը՝ իրենց նպատակն է, որպեսզի «20 տարի հետո բոլոր չափահաս ծխողներն օգտագործեն այսպիսի արտադրանք»:

Ծխող մարդկանց մասին այս հոգատարությունն իրականում այնքան էլ միանշանակ չէ: Նախ նոր արտադրանքի որակի մասին ոչ մի դրական եզրակացություն չկա, բացի հենց Philip Morris-ի կողմից ֆինանսավորված հետազոտության արդյունքները: Փոխարենն առկա է լուրջ մասնագիտական կառույցների կարծիք, ըստ որի՝ ծխախոտի հետևանքով մարդու առողջությանը վնաս հասցնող նյութերը օրգանիզմ են ներթափանցում ոչ միայն թութունի այրման, այլև տաքացման արդյունքում: Ավելին, ըստ մասնագետների՝ վնասակար նյութերն օրգանիզմ են ներթափանցում նույնիսկ նիկոտինային հիմքով ծամոններ օգտագործելու դեպքում:
Խնդիրը կարգավորված է նաև միջազգայնորեն.  Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 11-րդ հոդվածի համաձայն՝ պնդումը, թե ծխախոտի հիմքով որևէ արտադրանք ավելի անվտանգ է, քան մեկ ուրիշը, ի սկզբանե սխալ է: 

Ասել է, թե Philip Morris-ի ներկայացրած iQOS սարքի վերաբերյալ ծավալված գովազդային արշավի հիմքում ընկած է սպառողի վստահությունը շահելու միջոցով իրացման շուկան ընդլայնելու ստրատեգիան: Այն որ Philip Morris-ը հենց դրան է ձգտում, վկայում են ընկերության ֆինանսական ցուցանիշների մանրամասները:

Մարտի 6-ին Nasdaq-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարի Philip Morris-ն էականորեն բարելավել է դիրքերը համաշխարհային շուկայում և զգալի շահույթ ապահովել՝ իրացնելով ավելի քիչ քանակի ավանդական ծխախոտ: Այս պարադոքսի պատասխանն ընկերության ռազմավարությունն է՝ շուկայում ոչ ավանդական ծխախոտի առաջմղումը, ինչն իրականացվում է ագրեսիվ գովազդային արշավով: Ըստ որում՝ գովազդային արշավը ներառում է տարբեր երկրների կառավարությունների հետ կոնկրետ աշխատանք: Այդ աշխատանքի մասին ակնարկել, բայց չակերտները չի բացել հենց Անդրե Կալանտզոպուլոսը: «Այս նոր կատեգորիայի ապրանքների համար անհրաժեշտ է մշակել ու ընդունել հավասարակշռված կարգավորում, այդ թվում հարկային քաղաքականության, արտադրության չափորոշիչների, շրջանառության և կիրառության կանոնների ոլորտներում»:

Գործնականում սա նշանակում է, որ ընկերությունը հյուրընկալող երկրից պահանջում է հարկային արտոնություններ, թույլ վերահսկողություն, ինչպես նաև արտոնյալ պայմաններ (օրինակ՝ հանրային վայրերում «այլընտրանքային սիգարետների» օգտագործման թույլտվություն): Մի խոսքով՝ iQOS-ի անվան տակ, Philip Morris-ը մրցակցային առավելություններ է պահանջում, ինչի շնորհիվ էլ մեծացնում է շուկայում իր ներկայությունը:

Դատելով ամենայնից՝ մարքեթինգային այս քայլն ընկերությունը փաթեթավորել է «Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոն» անվան տակ: Եվ այն երկրները, որոնք տեղի են տալիս ծխախոտային գիգանտի պահանջներին, իրենց մոտ ունենում են նման կենտրոններ: Սակայն կան երկրներ, որոնք տեղի չեն տալիս Philip Morris-ի պահանջներին: Դրանցից մեկը Ռուսաստանն է:

Ռուսաստանում «Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոն» հիմնելու հայտ Philip Morris ընկերությունը ՌԴ կառավարությանը ներկայացրել էր դեռևս 2014 թվականին, իսկ ահա 2016 թվականին, դատելով մամուլի հրապարակումներից, Մոսկվայում այն մերժել են: Թե որն է պատճառը, դժվար է ասել: Հնարավոր է, որ Ռուսաստանի կառավարությունում իսկապես մտադիր են պայքարել ծխելու դեմ, ուստի դեմ են նաև «այլընտրանքային սծխախոտներին»: Չի բացառվում նաև, որ Մոսկվայում պարզապես քաղաքական որոշում են կայացրել, որի իմաստն է՝ թույլ չտալ արևմտյան ընկերությանը սպառողին մոլորեցնելու միջոցով դուրս մղել տեղական արտադրողներին շուկայից:

Բայց փաստ է, որ Ռուսաստանում ոչ միայն մերժել են Philip Morris-ին, այլև հետագա կարգավորումներով խոչընդոտում են նրա հաստատումը ծխախոտի ռուսական շուկայում: Մասնավորապես՝ նախորդ տարի ձեռնարկվել է ակցիզային հարկի էական բարձրացում, իսկ այս տարվա փետրվարին Մոսկվայի քաղաքային դուման այլընտրանքային ծխախոտը օրենսդրորեն հավասարեցրել է ավանդականին՝ դրանով իսկ կանխելով ցանկացած արտոնյալ շրջանառում: Ներկայումս այս օրինագիծը մտել է Պետական դումա և հնարավոր է շատ մոտ ապագայում հաստատվի: Ի լրումն, մարտի 7-ին Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշենկոն ծխախոտային այլընտրանքային արտադրանքն անվանել է «ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիք»:

Մեկ այլ պատգամավոր՝ Գենադի Կուլիկն էլ պարզապես հասկացրել է, որ «այդ արտադրանքը Ռուսաստանին առհասարակ պետք չէ»: Փաստորեն Philip Morris-ի գովազդած «այլընտրանքը» թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան: 

Բնականաբար՝ Philip Morris-ն այս մերժումների հետ չի համակերպվելու և կփորձի ծխախոտի իրացաման խոշորագույն շուկաներից մեկը մուտք գործել հետնամուտքից: Նման հնարավորություն տալիս է ԵԱՏՄ գոյությունը: Ընկերությունը կարող է գոծունեություն սկսել Միության անդամ երկրներից մեկում, և այնտեղից սպասարկել Ռուսաստանի շուկան:

Հավանաբար հենց այս մտադրությամբ է Philip Morris-ն ակտիվացել Հայաստանում, որտեղ ընկերության ներկայացուցչին ընդունել են վարչապետի մակարդակով և կանաչ լույս վառել «Հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոն» հիմնելու մտադրության առջև:

Սակայն Մոսկվայում կրկին մեկ քայլ առաջ են անցել. նախորդ շաբաթ արդեն իսկ կայացվեց որոշում, համաձայն որի՝ «պատժամիջոցների տակ գտնվող» ապրանքների ներմուծումն արգելվելու է նույնիսկ ԵԱՏՄ երկրներից: Ակնկալվում է, որ iQOS-ն ու նմանատիպ այլ նորամուծություններ Ռուսաստանում կհայտնվեն այդ ցուցակում: Պատահական չէ, որ այդ ցուցակի մեծ մասնագետ Օնիշչենկոն արդեն իսկ արտահայտել է իր կարծիքը  խնդրի վերաբերյալ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}