Տնտեսություն 18:33 10/03/2017 Հայաստան

365 օրվա ընթացքում քաղաքացին տարբերությունը տեսնելու է. Արմեն Մարտիրոսյանը՝ ՕՐՕ-ի ծրագրի տնտեսական դրույթների մասին

Հայաստանում տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է , այլ ենթարկվում է քաղաքական որոշումներին: Այս մասին այսօր  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած «Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը:

Իրենց ծրագրի տնտեսական դրույթները ներկայացնելիս նա նախ նշեց՝  Հայաստանում կա՞ տնտեսություն առանց քաղաքականության:

«Երբ մաքսային կետերում տնտեսվարող սուբյեկտներին թույլ չեն տալիս ապրանք ներմուծել, սպասեցնում են մինչև ապրանքը փչանում է, կամ ապրանքներ ներմուծելու թույլտվություն են  տալիս,  բայց հնարավորություն չեն տալիս իրացնել, հետո ստիպում են ինքնարժեքից էժան տալ այն մոնոպոլիստին, որը տվյալ ոլորտը ղեկավարում է: Արդյոք սրանք քաղաքական հարցեր չե՞ն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է , այլ ենթարկվում է քաղաքական որոշումներին: «Ընդհանրապես աշխարհում ընդունված է ասել՝  քաղաքականությունը խտացված տնտեսությունն է, բայց Հայաստանի դեպքում հակառակն է: Հիմա բազմաթիվ տնտեսվարողներ կունենայինք տարբեր ոլորտներում, բայց քանի որ քաղաքական որոշում եղավ, որ մոնոպոլիստներ պետք է լինեն՝ ուժային, օրենսդրական լծակներով, գործադիր քայլերով բերեցին և դաշտը դարձրեցին մոնոպոլ, օլիգարխիկ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է իրենց Դաշինքի տնտեսական դրույթներին, Արմեն Մարիտիրոսյանն ասաց, որ ծրագրում կան դրույթներ և ՓՄՁ-ների, և հանքարդյունաբերության, և թեթև արդյունաբերության, և գյուղատնտեսության, և ՏՏ ոլորտի մասին:

Փոքրի ու միջին բիզնեսը զարգացնելու համար, ըստ  նրա, ՕՐՕ-ն առաջարկում է մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների համար նախատեսել հարկային արձակուրդ 5 տարով: Նա նշեց, որ այսօր փոքր և միջին բիզնեսը բյուջեի եկամուտների 1,5 տոկոսն է ապահովում: «Բայց սրա փոխարեն մենք ունենալու ենք մի հսկայական շերտ քաղաքացիների, որոնք ոլորտը կզարգացնեն: Բացի այդ, փոքր և միջին  բիզնեսի զարգացումն իր հերթին կբերի արտագաղթի տեմպերի կնվազեցմանը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով հանքարդյունաբերությունից՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկրորդ  համարի ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը սահմանափակվում է հանքաքարի վերամշակումով: «Մենք կողմ ենք, որ ամբողջական ցիկլ լինի, ինչի դեպքում բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն: Բայց այդ, կարևորում ենք կլաստերների ստեղծումը»,- ընդգծեց նա:

Միջոցառումը վարող «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը Արմեն Մարտիրոսյանին հարցրեց, թե իրենք քաղաքական ուժի ներկայացուցիչները քարոզարշավի ժամանակ նշում են, որ «365 օրվա ընթացքում երկիրը կարող են դուրս բերել այս իրավիճակից»: 

«Եթե սա պոպուլիզմ չէ, ապա կոնկրետ որ հարցերը կլուծեք, ինչպես է հնարավոր 365 օրվա ընթացքում երկիրը հանել այս ճգնաժամից: ՀՀԿ-ն չի կարողանո՞ւմ »,- հարցրեց Սաթիկ Սեյրանյանը:

Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն ոչ թե չի կարողանում, այլ ամեն ինչ հակառակն է անում: «Ասում եք պոպուլիզմ, կարծում եմ՝ ճիշտ չէ որակավորումը: Բոլոր բացասական երևույթներն առաջին հերթին ձևավորվում են սահմանում: Եթե մաքսակետերում  սոխի անվան տակ պոմիդոր են ներմուծում, որը թույլ չի տալիս ջերմոցային տնտեսությունները զարգանալ, դրա պոպուլիզմը ո՞րն է: 365 օրը նշանակում է, որ ամենօրյա փոփոխություններ են լինելու և մեր քաղաքացին ամեն օր որոշակի տարբերություն տեսնելու է: Խոսքը նրա մասին չէ, որ 365 օրվա ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են, բայց այդ ընթացքում քաղաքացին այդ տարբերությունը տեսնելու է»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}