Շվարցնեգերը մտածում է ԱՄՆ սենատի ընտրություններին մասնակցելու մասին
Դերասան, Կալիֆորնիայի նախկին նահագնապետ Առնոլդ Շվարցնեգերը հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ սենատի ընտրություններում: Ռիա նովոստին, հղում անելով Politico-ին, գրում է, որ այս մասին հաղորդել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Շվարցնեգերն այժմ ձգտում է ստիպել Վաշինգտոնին փոխել ձեռնարկած բարեփոխումների ընթացքն ու պատրաստ է օգտագործել դրա համար տարբեր մեթոդներ:
Ավելի վաղ Առնոլդ Շվարցնեգերը քննադատել էր ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի միգրացիոն հրամանագիրը և առաջարկել նրան «փոխվել աշխատանքներով»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը