Քաղաքական 13:09 10/03/2017

Սեյրան Օհանյան. Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ ու կոշտ բարեփոխումները Հայաստանում

«Մենք խոսում ենք խնդիրների մասին, առաջարկում ենք լուծումներ»:  Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում քաղաքացիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա ասաց, որ փոփոխությունները չպետք է լինեն տասնամյակներ անց, ապագայի համար, ժամանակ չկա, դրանք պետք է լինեն հենց այսօրվա համար:
«Կան երկու տեսակի խնդիրներ: Խնդիրներ, որնք կարելի է լուծել առաջին օրվանից, առաջին ժամից, իսկապես դրա համար ոչ մի ռեսուրս պետք չէ, քաղաքական կամք է պետք ընդամենը: Կան խնդիրներ, որոնց լուծումը իհարկե, ժամանակ է պահանջում: Բայց մեր ժողովուրդը պետք է զգա, որ նոր իշխանության դեպքում այդ հեռակա խնդիրների լուծման ուղղությամբ ամեն օր քայլեր են արվում»,-ասաց Օսկանյանը:

Մինչ դաշինքի ծրագիրը հավաքավածներին ներկայացնելը նա նշեց, կարևոր է, հավատալ, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանություն փոխել:
«Հավատացեք դրան, ես գիտեմ, որ այսքան տարիներ դուք հիասթափվել եք անընդհատ, բայց այդ հույսը երբեք չպետք է մեռնի, դա իշխանության ցանկությունն է, եկեք վերակենդանացնենք դա նորից, հնարավոր է քվեարկության միջոցով իշխանափոխություն անել: Եթե իշխանափոխություն եղավ, իշխանության եկան մարդիկ, ովքեր ունեն տեսլական, նվիրում ու փորձ, հավատացեք, որ ամենակարճ ժամանակում երկրում հնարավոր է իրավիճակ փոխել»,-նկատառումները ներկայացրեց նա:

Օսկանյանը կոչ արեց չհավատալ բոլոր նրանց, ովքեր կփորձեն համոզել, թե ստեղծված իրավիճակը օբյեկտիվ պատճառների հետևանք է.
«Ո´չ, մի հավատացեք, որ մենք այսպես պետք է շարունակենք ապրել, քանի որ փոքր երկիր ենք, ռեսուրսներ չունենք, շրջափակման մեջ ենք, ԼՂ խնդիր ունենք: Ո´չ, այսօրվա վիճակի պատճառը իշխանության անգործությունն է, նրանց տեսլականի պակասն է, նրանց մոտ ցանկություն չկա որևէ բան փոխելու, նրանց հետաքրարքում է երկու բան՝ աթոռ և փող: Հայաստանն ունի մեծ հնարավորություններ և ներսում, և դրսում, ունի Սփյուռք»:

Նա նշեց, որ իրենց նախընտրական խոստումներն իրականացնելու համար ռեսուրսների պակաս չեն ունենալու:

«Մենք մեր ծրագրում դրել ենք բարձրացնել աշխատավարձերը, դրանք շատ ցածր են, հնարավոր է շատ արագ բարձրացնել, մենք կսկսենք բանակից, որովհետև անվտանգության խնդիրն առաջնային է: Մենք առաջին օրվանից բարձրացնելու ենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, հասցնելու ենք 250 հազար դրամի, դա էապես նպաստելու է բանակի պրոֆեսիոնալիզմի»:

Օսկանյանն ասաց, նախատեսում են սպայի աշխատավարձը ևս բարձրացնել,՝ հասցնելով 480 հազար դրամի:
Դաշինքի համապետական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արմեն Մարտիրոսյանն ասաց, հայ զինվորի ու սպայի ոգին անկոտրում է, բայց խախաղության հաստատումն ու նվտանգության ապահովումը չպետք է թողնել նրանց կամքին ու ինքազոհողությանը:

«Մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի միջավայր զինվորի ու սպայի համար և արտաքին քաղաքականության, և նյութատեխնիկական ապահովման տեսանկյունից, որ պայքարի  միակ գրավականը չմնա ինքնազոհողությունը»:

Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ով գլխավորում է դաշինքի ընտրական ցուցակը, հրազդանցիներին ասաց, որ այս ընտրությունների արդյունքում ձևավորվելու է ողջ իշխանությունը:

«Անցած 25 տարիների ընթացքում մենք լճացման պահեր ենք ապրել և քաղաքակիրթ աշխարհի հետ համահունչ գնալու ցանկություն ունենք մենք բոլորս»,-ասաց նա:

Օհանյանն ասաց, որ իրենց թիմում փորձառու, բարոյական ազնվություն ունեցող մարդիկ են:
«Այսօր մեզ պետք են կանգուն, տոկուն, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից առավել ոչինիչ կարևոր չէ: Մեզ համար անչափ կարևոր է  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին, մենք մարդակենտրոն գործունեություն ենք ծավալելու: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ ու կոշտ բարեփոխումները Հայաստանում: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կարգ ու կանոն հաստատելու Հայաստանում, մենք պատրաստ ենք իրական քայլերով, իրական արդյունքներով ջախջախել հուսալքության այն մթնոլորտը, որ գույություն ունի Հայաստանում»,-ասաց Օհանյանը:

Նախկին ԱԳ նախարար Օսկանյանն ասաց, որ քաղաքացիներն ընրություն են կատարելու սևի ու սպիտակի միջև. «Մի կողմը իշխանություններն են, որ տապալել են ամեն ինչ, մյուս կողմը ընդդիմությունն է: Ձեր ձայնն առաջին հերթին որոշեք տալ ընդդիմությանը: Մենք կոչ ենք անում ձեր քվեն մեզ տալ, մենք 8 համարն ենք»:

Նշենք, որ Հրազդանում ՕՐՕ-ի ներկայացուցիչներին դիմավորեցին աղ ու հացով, մինչ այստեղ հասնելը դաշինքի անդամները ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշակոթողին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}