Քաղաքական 19:26 11/03/2017 Հայաստան

Հինգ տարի հետո՝ նայելով ձեր աչքերին, ասելու ենք՝ կատարել ենք խոստումները. Վիգեն Սարգսյան

«Մեր կուսակցության համար այստեղ քարոզարշավի ներկայանալն ունի բացառիկ նշանակություն, խորհուրդ: Դա Գարեգին Նժդեհի  խորհուրդն է: Այսօր այստեղ ժամանելով՝ առաջինն այցել եմ Գարեգին Նժդեհի հուշահամալիր, հանդիպել երիտասարդ կապանցիների հետ»,- նախընտրական քարոզարշավի շրջանակում Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար,  ՀՀԿ համապետական ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Նրա կարծիքով, Նժդեհի իմաստությունն ու խորհուրդն է բազմաթիվ խնդիրների պատասխանը:

«ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ բացի քարոզչական ծրագրից, նախընտրական ծրագրից, ձեզ է ներկայանում գաղափարախոսությամբ: Այսօր շատ է  խոսվում ազգային գաղափարի, ազգային գաղափարախոսության մասին: Շատերը հարցնում են՝ երբ պետք է ստեղծենք մեր ազգային գաղափարախոսությունը: Մեր պատասխանը մեկն է. մենք այն ժողովուրդն ենք, որը, դարերի խորքից գալով, կուտակել է այդ իմաստությունը միջնադարից, Նարեկացուց մինչև մեր օրեր, մինչև հենց այստեղ հերոս դարձած ու մեր ժողովրդին առաջնորդած մեծ Գարեգին Նժդեհը:

Կարծում եմ՝ գալով այստեղ, մենք կարիք ունենք և ձեզ փոխանցելու մեր տեսլականը, և ձեզանից քաղելու այն ոգին, այն տրամադրությունը, որ մեզ պետք է տանի  դեպի նոր հաղթանակներ»,- ասաց Վ. Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ բանակը, Զինված ուժերը ՀՀԿ ուշադրության առանցքում և կենտրոնում են. «Շատ լավ գիտակցում ենք, որ մեր առաջընթացը հնարավոր է միայն անվտանգության, ամուր անվտանգության պայմաններում: Թեև այսօր ունենք հակառակորդ, որի գործողությունները դժվար է կանխատեսել,  քանի որ անկանխատեսելի է իր քաղաքականությամբ անգամ իր իսկ երկրի ներսում, մենք պետք է ունենանք Զինված ուժեր,  որոնք պատրաստ են արձագանքելու այդ մարտահրավերներին»:

Վ. Սարգսյանի խոսքով, ՀՀԿ-ն գալիս է ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրը բոլոր խնդիրների լուծում:

«Մենք ձեզ խոսք չենք տալիս, որ մեր ընտրվելու պարագայում անմիջապես հնարավոր կլինի լուծել բոլոր սոցիալական խնդիրները,  բայց վստահաբար ասում ենք, որ այն ծրագիրը, որը ներկայացրել ենք ձեր դատին, թեև թվում է  շատ հավակնոտ, շատ հեռանկարային, իրականում  շատ իրատեսական է: Այն թիմը, որը այսօր ներկայանում է ձեզ, այն թիմը, որ այսօր ձևավորված է Հայաստանի գործադիր մարմնում, այն թեկնածուների  ցուցակը, որով մենք գնում ենք համապետական ընտրությունների, առհավատչյան է այն հաջողության, որը մեզ պետք է բերի այդ հաղթանակներն ապագայում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա ասաց, որ խոսելով «Ազգ-բանակի» մասին, նկատի ունեն հենց այն հերոսությունը, որը հայ ժողովուրդը դրսևորում է երկրի պաշտպանության գործում, դրսևորել է նախկինում, դրսևորում է այսօր:

«Մենք շարունակելու ենք այնպես անել, որ մեր տղաների ծառայությունն առաջնագծում լինի հնարավորինս անվտանգ, շարունակելու ենք անել այնպես, որ հայ զինվորը կարողանա իր պարտքը տալով երկրին, միաժամանակ տուն վերադառնա հարստացած  գիտելիքներով, փորձով, ամրացած մարմնով և ոգով, բանակը կարողանա ոչ միայն ստանա մեր հասարակության աջակցությունը, սատարումը, այլ նաև վերադարձնի մեր հասարակությանը, վերադարձնի լավ կրթության հնարավորություններով, ռազմաաարդյունաբերական, ռազմագիտական, բազմաթիվ այն ոլորտներում, որտեղ բանակը կարող է լինել առաջատար մեր երկրի զարգացման, ամրացման, կայացման համար»,- նշեց նա:

Շարունակելով իր խոսքը՝ Վ. Սարգսյանն ասաց. «Խնդրելով ձեր քվեն՝ վստահեցնում ենք ձեզ, որ հինգ տարի հետո նայելով ձեր աչքերին, ի վիճակի ենք լինելու ասել, որ կատարել ենք այն խոստումները, որոնք այսօր տալիս ենք ձեզ:

Մեջբերեմ Գարեգին Նժդեհի խոսքը՝ «Բավարար չէ դնել պայծառ նպատակներ, անհրաժեշտ է իմաստուն ընտրություն կատարել այդ նպատակին հասնելու ճանապարհին»:

Այսօր մենք ձեզ խնդրում ենք իմաստուն ընտրություն կատարել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, և ձեր քվեն տալ փորձված և ամուր հիմքերի վրա կանգնած Հանրապետական կուսակցության թիմին»: 

Հանդիպմանը ներկա էր ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համապետական ընտրացուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: Նա իր խոսքում ասաց.  «Պատահական չէ, որ Սյունիքում ինձ զբաղեցնում է մի միտք. երազանքներին հասնելու համար շատ բան պետք չէ: Եկեք միասին հավատով, կամքով և վստահությամբ շարժվենք դեպի մեր երազած երկիրը, դեպի առաջընթաց ապրող, անվտանգ և, իհարկե, արդար Հայաստանը»:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ Կապանը կարող է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենակարևոր քաղաքներից դառնալ: «Այստեղ արդեն գործում է «Մոբայլ» լուծումների կենտրոնը, իսկ մի քանի ամիս անց կսկսի գործել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների երկամյա կրթության ուսումնական կենտրոնը: Սա շատ լավ հիմք է, որպեսզի Կապանում բացվի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, ինչը կնշանակի՝ և աշխատատեղ, և  զարգացում այս ոլորտում»,- ասաց նա:

Ա. Հովհաննիսյանը նաև թվարկեց առողջապահության, ճանապարհաշինարարության և այլ ոլորտներում իրականացնող ծրագրերը: 

Նա ասաց, որ այս տարի կիրականացվի Սյունիք-Գորիս- Որոտան-Կապան-Մեղրի ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ, կտեղադրվեն արգելապատնեշներ:
«Ծրագրերի ցանկը կարող եմ շատ շարունակել, բայց վստահ եղեք մի բանում,  որ այդ ցանկի յուրաքանչյուր կտորի մասով մենք ունենք հստակ պատկերացումներ և քայլերի հաջորդականություն»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}