Քաղաքական 13:00 13/03/2017

Կարեն Կարապետյան. Ես չափազանց շահագրգռված եմ, որ ձեր թոշակը բարձր լինի, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 12-ին այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզ:

ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ, Վայք, Մալիշկա և Եղեգնաձոր համայնքների բնակչության հետ, ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում առաջարկվող բարեփոխումները, որոնք ուղղված են մեր երկրի հետագա առաջընթացին:

ՀՀԿ առաջին փոխանախագահը նախ և առաջ նշել է, որ ՀՀԿ-ն ունի իր ծրագիրը կյանքի կոչելու և իրագործելու ներուժը:

«Ունենք ռեալ թիմ, որը բազմազան է, փորձված, այդ թվում՝ իր սխալների վրա փորձված, որը պատրաստ է բեռ վերցնել և խնդիրներ լուծել: Հայտարարել ենք, որ փոխվելու և փոխելու անհրաժեշտություն և հրամայական կա: Պետք է սկսենք հենց մեզնից: Շատ հստակ ֆիքսել ենք մեր վերաբերմունքն Արցախի և անվտանգության նկատմամբ: Ձևակերպել ենք տնտեսական զարգացման ծրագիր, որտեղ բոլոր ոլորտների և´ խնդիրները, և´ ախտորոշումը կան: Դա այն տեսությունն է, այն քայլերն ու գործողությունները, որով մենք առաջ ենք շարժվելու: Երբ ասում ենք, որ յուրաքանչյուր ոլորտի հետ կապված ունենք պատկերացումներ, թե ինչպես ենք անելու, ոլորտ բառի տակ նկատի ունենք նաև պետական կառավարման համակարգը: Սկզբունքորեն նոր մշակույթ ենք մտցնելու տարածքային կառավարման համակարգի մեջ: Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել համայնքապետերի հետ և ֆիքսել ենք, թե մեր եռաստիճան կառավարման մեջ ով ինչ է անելու՝ կառավարությունը, մարզպետարանը և համայնքը:Վստահ եղեք, որ մեր ծրագրի մեջ արհեստական բան չենք դրել, հաճոյանալու խնդիր չենք դրել, գրել ենք այն, ինչ կարողանալու ենք անել: Դա չի նշանակում, որ ծրագիրը հավակնոտ չէ: Ձեզ խնդրում եմ, որ այն հիասթափությունն ու նեղվածությունը, որ ունեք և որի պատճառներն օբյեկտիվ են, մի պահ կողմ քաշեք, լավատես լինենք, որովհետև նման տրամադրությամբ փոփոխություն անելը, առաջ գնալը բավական դժվար է»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Վայոց ձորում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին ուղղված հարցերը բազմազան էին՝ սկսած սոցիալական ոլորտից (կենսաթոշակներ, ավանդներ, նպաստներ, աշխատատեղեր) վերջացրած զբոսաշրջության զարգացմամբ ու կոռուպցիայի դեմ պայքարով: Կարեն Կարապետյանը հանգամանալից պատասխանել է վայոցձորցիներին հուզող հարցերին՝ ներկայացնելով այդ ուղղություններով նախատեսվող քայլերն ու փոփոխությունները: 

«Ինչ էլ անենք, եթե աշխատատեղ չստեղծենք, եթե աշխատավարձ չտանք, եթե մարդուն հնարավորություն չտանք արժանավայել ապրել, որևէ առաջընթաց չենք ունենալու: Այդ պատճառով հստակ ներդրումային ծրագիր ունենք ամբողջ հանրապետության համար, որը կազմում է 3.2 մլրդ ԱՄՆ դոլար: Դրանից 830-840 մլն ԱՄՆ դոլարը կլինի այս տարի, որից 109 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը նախատեսված է Վայոց ձորում: 109 մլն ԱՄՆ դոլար ներդրման պարագայում Վայոց ձորում մենք ունենալու ենք 2450 աշխատատեղ»,-տեղեկացրել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ բացի դրանից, չի բացառվում նաև մասնավոր ներդրողների ներգրավումը մարզում, իսկ կանխատեսվող ներդրումները  տարբեր ոլորտներում են:

«Վայոց ձորում մենք ունենք 4 ճյուղ, որի վրա հատուկ ուշադրություն ենք դարձնելու՝ գյուղատնտեսություն՝ կաթի և պանրի արտադրությամբ համատեղ, խաղողագործություն և գինեգործություն, հանքային ջրերի բիզնես ու հարակից ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն:  Մենք ստեղծել ենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որի խնդիրը ոչ միայն ֆինանսական, այլև մասնագիտական աջակցությունն է ոլորտին և գյուղացիներին»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Իրանական շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածության ցածր մակարդակը հաշվի առնելով՝ ռեալ քայլեր են կատարվում նաև Իրանի հետ համագործակցությունը սերտացնելու և ընդլայնելու ուղղությամբ. ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի, հիմնվելու է համատեղ ընկերություն ՓՄՁ-ին աջակցելու և արտադրանքի իրացումը կազմակերպելու համար:

Զբոսաշրջության խթանումը ևս ՀՀԿ նախընտրական ծրագրի առաջնահերթություններից է՝ վայոցձորցիներին տեղեկացրել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:

«Ստեղծել ենք Զբոսաշրջության պետական կոմիտե, որպեսզի հասկանանք, թե յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր տարածաշրջանում որն է մեր առավելությունը և ինչով կարող ենք զբոսաշրջիկին բերել այստեղ»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Վայոց ձորում հարց է հնչել կենսաթոշակների բարձրացման, ավանդների վերադարձի վերաբերյալ:

«Ես չափազանց շահագրգռված եմ, որ ձեր թոշակը բարձր լինի, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի: Որպեսզի մենք ձեր թոշակները բարձրացնենք, մենք պետք է տնտեսությունը զարգացնենք: Երբ տնտեսությունը զարգացնենք, հավելյալ արժեք ստեղծենք, աշխատատեղեր ստեղծենք, մարդիկ աշխատավարձ ստանան, բյուջեն լցվի, այդ գումարը հնարավորություն կտա թոշակները բարձրացնել: Դրա համար շատ համալիր, մեծ, բոլոր ոլորտներին վերաբերող տնտեսության զարգացման ծրագիր ենք տվել: Մենք անպայման  անելու ենք դա»,- հարցի առնչությամբ ասել է Կարեն Կարապետյանը:

Իսկ Ջերմուկ քաղաքում ՀՀԿ առաջին փոխնախագահին հարց է ուղղվել կոռուպցիայի դեմ պայքարի, արագաչափերի նպատակահարմարության, տուգանքների համարժեքության մասին: Կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ Կարեն Կարապետյանը կարևորել է հանրային իրազեկվածության բարձրացումը և քաղաքացիների՝ իրենց իրավունքներին տեղյակ լինելը:

«Մեր հակակոռուպցիոն փիլիսոփայությունն ու գործողություններն ուղղված են նրան, որպեսի կոռուպցիոն միջավայրը փոխենք, ռիսկերը նվազեցնենք: Այդ ուղղությամբ բավական քայլեր ենք ձեռնարկել՝ օրենքներ, նորմատիվներ, լիցենզիաների պարզեցում և այլն, ընդհանրապես բերել ենք նրան, որ քաղաքացին չինովնիկի հետ մինիմալ շփվի»,-ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է արագաչափերին և տուգանքներին, ՀՀԿ առաջին փոխնախագահը տեղեկացրել է, որ վերջերս որոշում է ընդունվել, որով տույժերը զրոյացվել են, և այժմ քննարկվում է տուգանքների չափը, աշխատանք է տարվում արհեստական օրենքների շտկման ուղղությամբ: «Անպայման վիճակագրությամբ հետևելու ենք, որովհետև եթե համակարգ ենք սարքում, որի նպատակն է մաքսիմալ փող, ապա այդ համակարգը  հենց սկզբից  սխալ է: Մենք, հակառակը, համակարգ ենք սարքում, որպեսզի մարդու կյանքի անվտանգությունը բարձրացնենք, այսինքն՝ արագաչափերի, տուգանքների գերխնդիրը պետք է լինի ոչ թե շատ փող բերելը և այն ինչ-որ կերպ ծախսելը, այլ ճանապարհներին մեր անվտանգությունն ավելի բարձրացնելը»,-շեշտել է Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն առանձնահատւկ ընդգծել է կրթության կարևորությունը՝ ներկայացնելով այդ ոլորտում նախատեսվող քայլերը:

«Մենք ուղղակի պարտադրված ենք խելացի լինել, որպեսզի անվտանգ, ապահով և բարեկեցիկ ապրենք: Իսկ դրա համար պետք է կրթվել ու սովորել: Մենք ոչ թե կարող ենք, այլ պարտավոր ենք ունենալ այնպիսի երկիր, որով յուրաքանչյուրս հպարտանա: Վայոց ձորը ֆանտաստիկ տարածաշրջան է՝ իր բնակլիմայական պայմաններով, իր ժողովրդով, և ընդհանրապես մեր զարգացման ծրագրում հիմնական ներուժը մարդն է: Մենք մաքսիմալ պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի ինքը կարողանա իր ստեղծագործ կարողություններն իրագործել: Անպայման եղե´ք ակտիվ, եղե´ք հանդուրժող միմյանց նկատմամբ, բայց անհանդուրժող անտարբերության և անարդարության նկատմամբ, որը, ցավոք, մեր երկրում դեռ կա: Ակնկալում ենք ձեզնից ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, որովհետև մենք բոլորս միասին պետք է կատարենք ընտրություն: Ապրիլի 2-ին անպայման մասնակցեք ընտրությանը և ընտրեք այն ուժին, որին հավատում եք, վստահում եք, որի ծրագիրն իրագործելի է»,-վայոցձորցիներին հորդորել է ՀՀԿ առաջին փոխնախագահը:




 









Լուսանկարները՝ lovearmenia.am կայքից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}