ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժություն կանցկացվի Հայաստանում
Այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը: ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքի փոխանցմամբ, որոշվել այսօր Մոսկվայում տեղի է ունեցած ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի և ՌԴ իր պաշտոնակից Վալերի Գերասիմչուկի հանդիպման ժամանակ:
Նախատեսվում է նաև մեկ այլ զորավարժություն անցկացնել ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում «Մարտական ընկերակցություն 2017» անվամբ, որի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները կկատարելագործեն համատեղ գործողությունները:
Մովսես Հակոբյանն ու Վալերի գերասիմչուկը հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարների մասին, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործառնության վերաբերյալ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին