Թրամփ. Կիմ Չեն Ինն իրեն «շատ վատ» է պահում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինին: Ռիա նովոստին, հղում անելով Fox News-ին, գրում է, որ ԱՄՆ նախագահն ասել է.
«Ես ձեզ կասեմ, որ նա իրեն շատ-շատ վատ է պահում»:
Թրամփը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի հարցով հանդիպումներ է անցկացրել, բայց չի հստակեցրել, թե ինչ է կոնկրետ քննարկվել:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ քննարկել էր հյուսիսկորեական սպառնալիքները:
Շաբաթ օրը Կիմ Չեն Ինը հայտարարել էր ԿԺԴՀ-ի կողմից բարձր հզորությամբ հրթիռային շարժիչի փորձարկումից հետո հրթիռային արդյունավերություն «նոր ծննդի» մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը