Կողքից փոքր-մոքր, պզուկ, սունկ գործիչների և «տեսաբանների» մենք չենք պատասխանելու. Արամ Մանուկյան
«Քարոզարշավը մեզ համար դանդաղ, դրական դինամիկայով գնում է: Սկզբից դժվարությամբ էր ընկալվում, հարձակումները շատ էին խաղաղության կոնցեպցիայի հետ կապված, հիմա շատ ավելի ընկալելի է»,- Ազգային ժողովի ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես եք գնահատում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավը:
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում արդեն 50-60 հանդիպում է ունեցել:
«Ովքե՞ր են մեր ծրագրին քվեարկողները: Սահմանամերձ գոտու բնակիչներ, որոնք շատ լավ են զգում պատերազմի սպառնալիքը, տարիքով մարդիկ, որոնք ղարաբաղյան ազատագրականի մասնակիցն են կամ ժամանակակիցը: Հասակով տղամարդիկ և կանայք շատ ավելի լավ են ընկալում և աջակցում այս ծրագրին, նաև այն մայրերը, որոնք բանակում ունեն երեխաներ»,- ասաց Ա. Մանուկյանը:
Դաշինքի պատգամավորության թեկնածուի խոսքով, ենթագիտակցական մակարդակով բոլորն էլ զգում են, որ եթե Հայաստանը գնա այս ծրագրով, ավելի հանգիստ վիճակ կստեղծվի, մարդիկ կվերադառնան Հայաստան:
Ա. Մանուկյանը նաև նշեց, աջ ու ձախ չեն քննադատում, իրենց խնդիրն անգամ իրենց քննադատողներին քննադատելը չէ. «Կան ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք մեզ քննադատելով են ուզում ձայն հավաքել:
Մենք ունենք հստակ քաղաքական ծրագիր, և այդ քաղաքական ծրագրի իրականացումը մեզ համար դոմինանտ գաղափար է: Կողքից փոքր-մոքր, պզուկ, սունկ գործիչների և «տեսաբանների» մենք չենք պատասխանելու: Մեր խնդիրը շատ ավելի լուրջ է, շատ ավելի հիմնարար և Հայաստանի ճակատագրին վերաբերող: Այդ առումով մենք ոչ էներգիա, ոչ ժամանակ չենք կորցնելու աջ ու ձախ պատասխանելու այն մեղադրանքներին, որոնք գալիս են այս գաղափարը տարածողների, կրողների, մասնավորապես Տեր-Պետրոսյանի վրա»:
Նշենք, որ ԱԺ քառօրյային հաջորդող խորհրդարանական խմբակցությունների այսօրվա ճեպազրույցներին մասնակցել է միայն ՀԱԿ խմբակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Այսպես կոչված ընդդիմադիրների կողմից շատ լայնածավալ քարոզչություն է գնում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դեմ. Զուրաբյան
- Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել խաղաղության շարժում. Լևոն Զուրաբյան
- Մենք պացիֆիստ չենք և հասկանում ենք, որ խաղաղության համար պետք է զինվել. Լևոն Զուրաբյան
- Մենք շատ լավ գիտակացում ենք, որ խաղաղության ծրագրով կարող ենք ռեյտինգի կորուստ ունենալ. Ա.Մանուկյան
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը