Եթե իշխանությունը կարողանում է PR քայլ անել` ներառելով ողջ ԵՄ-ն, պետք է շնորհավորել այդ իշխանությունը. Բեքարյան
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» թեմայով քննարկմանը ԱԺ ՀՀԿ խմբացկության անդամ, «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը նախ ներկայացրեց, թե ինչ տարբերություն ԵՄ Ասոցացման համաձայնագրի, որը Հայաստանը պետք է ստորագրել 2013-ին, սակայն չստորագրեց և վերջերս Հայաստանի և ԵՄ միջև նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջև:
«Ասոցացման համաձայնագիրը կարելի է բաժանել մի քանի մասի՝ քաղաքական, տնտեսական և այլ, որի մեջ մտնում են կյանքի, կենցաղի, կենսագործունեության բոլոր ոլորտները: Այն, ինչ նախաստորագրվեց օրեր առաջ, տարբերվում նախորդից հետևյալ բանաձևի ներքո՝ Ասոցացմանի դեպքում ինչը քաղաքական էր և այլ, գրեթե նույն ձևով առկա են այս համաձայնագրում: Տնտեսական բլոկի հետ կապված կա տարբերություն»,- նշեց նա:
Կ. Բեքարյանի խոսքով, Ասոցացման համաձայնագրում ներառված տնտեսական բլոկի այն մասը, որը հակասություն չուներ Հայաստանի՝ ԵԱՏՄ ստանձնած պարտավորությունների հետ, ավտոմատ տեղափոխվել է նախաստորագրված համաձայնագիր, այն հատվածը, որը ստեղծում էր հակասություն Հայաստանի ստանձնած պարտավարությունների հետ, դուրս է մնացել, այն հատվածը, որտեղ քննարկման խնդիր կար, այսինքն՝ միանշանակ չէր՝ պարտավորությունների հետ բախվում էր, թե ոչ, բանակցվել է:
«Այսինքն՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Ասոցացման համաձայնագիրն է տնտեսական էլեմնետների մի փոքր մինուս հատվածով, որոնք բախվում էին ստանձնած պարտավորությունների հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ համաձայնագիրը բաց կլինի ստորագրվելուց հետո:
Պատասխանելով քննարկումը վարողի հարցին, թե ինչո՞ւ այն նախաստորագրվեց հենց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ նշում են, որ իշխանությունն այդպես որոշակի PR քայլ է անում, Կարեն Բեքարյանն ասաց. «Եթե իշխանությունը կարողանում է PR քայլ կատարել` ներառելով այդ PR քայլում ողջ Եվրոպական միությունը, պետք է շնորհավորել այդ իշխանությունը: Սա երկկողմ գործընթաց է, միայն իշխանության PR-ով երբեք չէր կարող պայմանավորված լինել»:
Նա նշեց, որ ԵՄ-ն ունի հատուկ ընթացակարգ, որը վերաբերում է բոլոր փաստաթղթերին. նախ բանակցությունների, որի ավարտից հետո նախաստորագրում, փաստաթղթի հետ կապված աշխատանք՝ խմբագրասրբագրային էլեմնետ, վերջին համաձայնությունների էլեմենտ կողմի և ԵՄ անդամ երկրների հետ, որից հետո տեղի է ունենում ստորագրում, այնուհետև մտնում է վավերացման գործընթաց:
«Այսինքն՝ մենք գործ ունենք սովորական ընթացակարգի հետ, այդ ընթացակարգով ժամանակը համընկավ քարոզարշավի հետ, կարող էր և չհամընկներ, և մենք ականատեսը եղանք այն փաստին, որը գալիս է ընթացակարգից»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- «ԵՄ-ն բավական դանդաղաշարժ կառույց է, ինչը գալիս է ընթացակարգերից, կառուցվածքից»
- ՀՀ-ԵՄ բանակցված փաստաթուղթն առհավատչյան է ՀՀ իշխանությունների քաղաքական հստակ կամքի. Ս. Ֆարմանյան
- Մոտենում է ՀՀ-ԵՄ բանակցությունների եզրափակիչ փուլը
- Նալբանդյանը՝ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասով