Նոր Գեղիում պայթյունի փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պայթած ու բեկորային վնասվածքներով բալոններ:
Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պայթյունի պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը