Պուտին. Ռուսաստանը որևէ կերպ չի ցանկանում ազդել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարևորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունները:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ֆրանսիայի հետ մեր հարաբերություններինին, միաժամանակ փորձում ենք պահպանել հավասար հարաբերություններ ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»,-ասել է Պուտինը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ Ֆրանսիայում ակտիվ նախընտրական քարոզչություն է, նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ազդել այդ իրադարձությունների վրա:
«Մենք որևէ կերպ չենք ցանկանում ազդել ընթացող իրադարձությունների վրա, բայց մեզ իրավունք ենք վերապահում շփվել բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ինչպես անում են մեր գործընկերները, օրինակ ԱՄՆ-ում, Եվրոպայում»,-ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղը Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների վատացման որևէ պատճառ գոյություն չունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը