Ահաբեկիչները պայթեցրել են Սինայի իսլամական ինստիտուտի շենքը
Ահաբեկիչները պայթեցրել են Ալ-Արիշ քաղաքում գտնվող Ալ-Ազհար համալսարանի շենքը։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերը են տեղադրվել են շենքի շուրջը։ Երջանիկ պատահականությամբ դասախոսները և ուսանողները չեն տուժել,- գրում է rg.ru-ն՝ հղում անելով The Daily New Egypt-ին։
Անվտանգության ծառայությունը ենթադրում է, որ դիվերսիան կազմակերպել է «Սինական նահանգ» խմբավորումը, որը կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարին Էլ-Արիշ անցակետում ահաբեկչական հարձակման զոհ էին դարձել չորս ոստիկաններ, մի քանի մարդ էլ վիրավորվել էր։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները