Գերմանացի գործարարներն ու քաղաքական գործիչները ժամանել են Ղրիմ
Գերմանացի գործարարներից ու քաղաքական գործիչներից կազմված պատվիրակությունը ժամանել է Ղրիմ, որպեսզի անձամբ կարծիք կազմի՝ ինչ է այնտեղ կատարվում գրում է ria.ru-ն։
Թերակղզու գերամանական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Յուրի Գեմպելի խոսքով, պատվիրակության կազմում 10 մարդ է՝ հիմնականում գործարարներ, որոնք զբաղվում են անշարժ գույքի հարցերով, ինչպես նաև քաղաքական գործիչներ՝ «Ձախերի» կուսակցության պատգամավորներ։
Պատվիրակությունը նախատեսում է ծանոթանալ Յալթայի և Սևաստոպոլի գեղատռեիլ վայրերին, ինչպես նաև Սիմֆերոպոլում հանդիպել Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի հետ։
«Գերմանական ցանկացած պատվիրակություն, որ ժամանումէ Ղրիմ, մտածում է, որ այստեղ պատերազմական գործողություններ են ծավալվում, սակայն հետո արմատապես փոխում են իրենց կարծիքը»,- ընդգծել է Գեմպելը։