Չինաստանի հարավում էլեկտրակայանի փլուզման հետևանքով 9 մարդ է մահացել
Չինաստանի հարավում գտնվող Հուանչժոու քաղաքի Ցունհուա շրջանում փլուզվել է կառուցվող ջերմաէլեկտրակայանը, գրում է lenta.ru-ն։
Փլուզման արդյունքում 9 մարդ մահացել է, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել։ Ներկայումս փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Փլատակների տակ մնացած մարդկանց ստույգ թվաքանակը հայտնի չէ։ Միջադեպի պատճառները ճշտվում են։
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 24-ին էլ Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգում փլուզվել էր կառուցվող էլեկտրոկայանի հովացնող աշտարակը։ Մահացել էր 74 մարդ, ևս 2 շինարար վնասվածքներ էին ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները