Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի. Տուսկ
Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Հռոմում ԵՄ 60-ամյակի առիթով կառույցի գագաթնաժողովի բացմանը։
«Միայն միասնական, միայն անկախ Եվրոպան կարող է լինել ժողովրդավարության երաշխիք։ Անհրաժեշտ է կիսվել միասնականության ավելի խոր գաղափարով»,-ասել է նա։
Գործակալությունը հայտնում է նաև Հռոմի համաձայնագրի 60 ամյակին նվիրված Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
Իտալիայի իշխանությունները նախազգուշանում են հնարավոր անկարգություններից, որոնք կարող են տեղի ունենալ միասնական Եվրոպայի կողմնակիցների ու ընդդիմադիրների կողմից կազմակերպվելիք ցույցերի ժամանակ: