Ամեն երրորդ ընտրողը տատանվում է և չի պատրաստվում գնալ ընտրությունների. սոցիոլոգ
Երևանում «Ծառուկյան» դաշինքը զիջում է ՀՀԿ-ին, քանի որ այստեղ խաղող չեն մթերում, սերմերի կարիք չունեն: Սա նշանակում է, որ մայրաքաղաքում Գագիկ Ծառուկյանի կարիքը շատ չեն զգում, և բնական է, որ մարզերում «Ծառուկյան» դաշինքը բավական առաջատար դիրքերում է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ Երևանում ՀՀԿ-ի հաջողությունների գործում մեծ նշանակություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդեպ ազգաբնակչության վստահությունը:
«ՀՀԿ-ն լավ շանսեր ունի հատկապես Տավուշում, Սյունիքում և Լոռիում, մոտավորապես հավասար են շանսերը Արարատում, Արագածոտնում: Իսկ ահա Կոտայքում և Արմավիրում բավականին մեծ է «Ծառուկյան» դաշինքի գերակայությունը»,- ասաց նա:
Սոցիոլոգը հատկանշական համարեց, որ ամեն երրորդ ընտրողը տատանվում է և չի պատրաստվում գնալ ընտրությունների: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ բոլոր ընտրողների մեկ քառորդը ուղղակի չմասնակցի ընտրույթուններին:
«Հնարավոր է նաև, որ առաջատար ուժերը՝ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների արդյունքում զբաղեցնեն դաշտի երեք քառորդից ավելին և մյուս կոսւակցություններին ու դաշիքններին ուղղակի տեղ չմնա»,- կանխատեսեց բանախոսը:
Վերջում Ահարոն Ադիբեկյանը խորհուրդ տվեց չհավատալ «Գելափ ինթերնեյշնլ»-ի հարցումներին, քանի որ «նախորդ բոլոր ընտրություններում այն սխալվել է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները