Հրշեջներն իրականացրել են 112-ամյա ֆրանսուհու երազանքը
Մոնպելիեի հրշեջ բրիգադն իրականացրել է Ֆրանսիայի տարեց բնակիչներից մեկի երազանքը՝ ծննդյան 112-րդ տարեդարձին նրան զբոսանքի տարել հրշեջ ծառայության մեքենայով։ Այս մասին հայտնում է France Info հեռուստաալիքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մաթիլդա Լարտիգը ծնվել է 1905 թվականի մարտի 24-ին։ Նա զբաղեցնում է 7-րդ տեղը ֆրանսիացի երկարակյացների ցուցակում։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, նա իր կյանքի ընթացքում տեսել է 17 նախագահ և 2 համաշխարհային պատերազմ, դարձել վարորդական իրավունք ստացած առաջին կանանցից մեկը, սակայն մինչ օրս երազել է նստել հրշեջ ծառայության մեքենա։
Մադամ Լարտիգի երազանքի մասին հրշեջներին հայտնել են Մոնպելիեի ծերանոցի աշխատակիցները: Հրշեջ ջոկատը եկել է հոբելյարի մոտ, նրան նվիրել մոմերով տորթ և առաջարկել զբոսնել: Փողոցում նրան նստեցրել են հրշեջ մեքենան և միասին շրջել քաղաքի փողոցներով։