Տնտեսություն 15:57 25/03/2017

Սամվել Կարապետյան. Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու

ՀՀ վարչապետը և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը ճեպազրույց են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ

«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկի արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Կառավարության պաշտոնական էջում  հրապարակվել է ճեպազրույցի սղագրությունը:

Հարց վարչապետին- Պարոն վարչապետ, ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի հսկայածավալ ներդրումներ Հայաստան բերելու մասին: Կարո՞ղ ենք փաստել, որ այս ակումբի ստեղծումն այդ ծրագրի մի մասն է:

Պատասխան – Ես ուզում եմ կրկին դրան անդրադառնալ: Մենք ասել ենք՝ կառավարությունն էլ է շարժվելու, ասել ենք ախտորոշում, տեսլական, ինչպես ենք պատկերացնում երկիրը փոխել և այլն: Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3.2 մլրդ ԱՄՆ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3.2 մլրդ ԱՄՆ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս»:

Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Երբ պարոն վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում էր, ռուսաստանաբնակ հայ գործարարները պատրաստակամություն հայտնեցին և հայտարարություն տարածեցին՝ աջակցելու բոլոր ներդրումային ծրագրերին: Սա արդյոք մեկնա՞րկն է, և Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել: Ի՞նչ առարկայական, գործնական քայլեր ենք տեսնելու:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Սա զարմանք չէ՞:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան - Ինձ թվում է՝ արդեն զարմացնում ենք: Մենք և´ Մոսկվայում ենք ասել, և´ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք կառավարության բոլոր այն ծրագրերին, ինչը կապահովի մեր երկրի բարգավաճումը: Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում:

Հարց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին:-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության բարեփոխումները, դրանց ընթացքը: Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան - Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու:

Հարց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին-Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ ակումբը նոր մշակույթ է բերելու Հայաստան: Իսկ Հայաստանը կամ Դուք ի՞նչ եք ակնկալում այս ակումբի գործունեությունից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Ակնկալում եմ բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում: Ակումբի անդամներն աշխարհով մեկ ունեն գործընկերներ, և ակնկալում եմ,որ իրենց մասնակցությունը կբերի նրան, որ այս ակումբը կդառնա կամուրջ բավական մեծ ֆինանսական շուկայի և բիզնես կառույցների միջև: Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք: Այսօր մեր բոլոր գործընկերների հետ՝ թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ այլ երկրներում բանակցում ենք, հենց այս դաշտ ենք ուզում տեղափոխել: Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ:

Հարց  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Արդեն կա՞ որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ, և կա՞ն արդեն հստակ ծրագրեր, աշխատատեղերի մասով ի՞նչ հարց է լուծվում այս ներդրումներով: Ունե՞ք գնահատականներ:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան - Մենք ունենք գնահատականներ, ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացված են: Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները: Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Հարգելի ընկերներ, քանի որ էմոցիաներս շատ են, նորից ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել: Չեք պատկերացնում՝ ինչքան շահագրգռված եմ, ավելին, նույնիսկ համոզված եմ, որ դուք երբևէ չեք փոշմանի, որ այսպիսի քայլ եք արել: Մենք դրանով կփոխենք մթնոլորտը Հայաստանում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
«Երուսաղեմից  նոր բերված  մոմեր են , նոր նվիրեցին»,- ձեռքի մոմերը փոխանցելով Սուրբ Աննա եկեղեցում օրվա ամփոփիչ ելույթի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան
Երևան քաղաքում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ։ Այս մասին  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
19:30
Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ևս Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։ «Երեկ...
Աղբյուր` Panorama.am
19:20
«Ինչու՞ և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության գործողություններ» թեմայով քննարկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Այս պահին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում հանդիպում-քննարկում «Ինչու՞  և ինչպե՞ս կազմակերպել խաղաղ անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}