Թրամփն իր նախագահության մեկ երրորդն անց է կացրել ընտանեկան միջավայրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ղեկավարման 66 օրերից 21-ն անց է կացրել ընտանիքին պատկանող հաստատություններում։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Այդ վայրերից են Վաշինգտոնում գտնվող Trump International Hotel-ը, Վիրջինիա նահանգում գտնվող Trump National Golf Club-ը, Ֆլորիդայի Փալմ-Բիչում գտնվող նստավայր Մար-ա-Լագոյն և Ուեսթ Փալմ-Բիչի Trump International Golf Club-ը։
Սպիտակ տան պատերից դուրս անցկացված այս 3 լիարժեք շաբաթները «ԶԼՄ-ներում հերփական հիշատակման արժանանալու միջոց են, ինչպես նաև հնարավորություն՝ պատելու պոտենցիալ հաճախորդներին, որ նրանք կարող են համագործակցել նախագահի հետ»։